ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բուխարեստում տեղի ունեցան առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված միջոցառումներ

28 մայիսի, 2018 | 09:20

 

Ռումանիոյ Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի նախաձեռնությամբ և օրհնությամբ մայիսի 27-ին Բուխարեստում տեղի ունեցան Մայիսյան հերոսամարտերի և առաջին Հանրապետության 100 ամյակին, Շուշիի ազատագրման և Արցախյան պատերազմին, ինչպես նաև Ռումինիայի միավորման 100 ամյակին նվիրված միջոցառումներ:

Ժամը 10:30-ին Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ` ձեռամբ Թեմակալ Առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի և մասնակցությամբ Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Օշական քահանա Խաչատրյանի: Ներկա էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպանը, հյուպատոսը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հավատացյալներ ու հյուրեր: Քարոզի ընթացքում Սրբազան հայրը մեկ անգամ ևս խոսեց օրվա խորհրդի մասին` մասնավորապես նշելով. ,, Պատմության ընթացքում հաճախ ենք զրկվել ազգային պետականությունից, հաճախ ոտնատակ է արվել մեր երկիրը, բայց աննկուն ու անխորտակ է մնացել հույսը և հավատը մեր, որով շարունակ արարել ենք, մաքառել, հավատացել Աստծուն և ապրել Աստծո հետ: Ապրել ենք որպես Հայոց Եկեղեցի և հայոց պետություն` մեկ ու միաբան Տիրոջով, բազմիցս խաչված, բայց միշտ հարուցյալ Տիրոջով: Աստված մեզ հետ է, քանզի հակառակ հազարամյակներով չափվող մեր պատմության ընթացքում կրած փորձությունների, մահերի ու կորուստների` ապրում է հայությունը իբրև ազգ ու պետություն, իբրև եկեղեցի: Մայիսյան այս հերոսամարտերի շնորհիվ Արևելյան Հայաստանը փրկվում է ոչնչացումից: Հայերի հերոսական ոգին, համաժողովրդական սխրանքը, հաղթանակը թուրքական բանակի դեմ ապացուցում են, որ հայ ժողովուրդը հաստատակամ է ապրելու և իր դարավոր արժեքները պահպանելու: Ազգային սիրո, համախմբման և հերոսական պայքարի այս հանգրվանից սկիզբ է առնում հայոց առաջին անկախ հանրապետությունը: Ամեն տարի այս օրը սերունդների համար ուխտի նորոգման օր է` սուրբ պահելու հայրերի նվիրական հիշատակն ու մնալու հավատարիմ նրանց լույս հավատին, հերոսական ոգուն, հայոց ազգը մեկտեղված և հայոց երկիրը փրկված տեսնելու նրանց երազին: Այսօր մենք կրկին համակված ենք այն գիտակցությամբ, որ Հայաստանի անկախությունը մեզ ավանդված թանկ ու սրբազան ժառանգություն է: Չկա առանց անկախության ապրած մի դարաշրջան հայոց պատմության մեջ, երբ մեր ժողովուրդը ձգտած չլինի ու մարտնչած չլինի վերագտնելու համար Հայաստանի ազատությունը: Այս ճշմարտությամբ գոտեպնդված միշտ հավատարիմ լինենք Հայրենիքի առաջ մեր պարտքին, որպեսզի մեր զավակները ժառանգեն ազատ, հզոր ու բարօր Հայրենիք,,:

Հավարտ պատարագի կատարվեց Գոհաբանական մաղթանք և աղոթք` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյակին: Կատարվեց նաև հոգեհանգիստ ի հիշատակ Արցախյան պատերազմի, Մայիսյան հերոսամարտերի և առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ռումինիայի միավորման համար նահատակված հայ հերոսների համար: Այս առիթով երեք ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու պարտեզում կանգնեցված հայ ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի հուշարձանի առջև: Խոսքով հանդես եկան Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը և Ռումինահայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը:

Արարողությունների ավարտից հետո ներկաները հրավիրվեցին Առաջնորդարանի գեղեցիկ պարտեզ, ուր Ռումանիոյ Հայոց թեմի նախաձեռնությամբ, աջակցությամբ Բուխարեստի ծխական խորհրդի և Ռումինահայոց Միության կազմակերպվել էր տոնական ճաշկերույթ և միջոցառում: Հայաստանին նվիրված հայրենասիրական երգերով հանդես եկավ Արմինե Խաչատրյանը, իսկ ժողովրդական պարերով հանդես եկավ ,,Վարդավառ,, պարային համույթը:

Բոլոր ներկաներին բաժանվեցին Ռումանիոյ Հայոց թեմի կողմից նախապես պատրաստված մայիսյան եռատոնի վերաբերյալ բրոշուրներ:

 

Ռումինիայի Հայոց Թեմի մամլո դիվան


Առնչվող նյութեր
1. Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
2. Հայկական օրեր Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում
3. Բուխարեստ. «Հայերենի ինքնուսույց ռումինախոսների համար» գրքի շնորհանդեսը
4. Ս. Հաճկատար հռչակավոր հայոց վանքում նշվեց Տիրամոր Վերափոխման տոնը.ուխտագնացություն
5. Սոպրանո Արմինե Խաչատրյանի ձայնասկավառակը թողարկվել է Ռումինիայում
6. Ռումինիա. Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ Թուլչայի Հայոց եկեղեցում
7. Տոնական համերգ Կոնստանցա քաղաքում` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյա հոբելյանին
8. Բուխարեստում նշվեց Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օրը
9. Ռումինիայի Հայոց Թեմում տեղի ունեցան Սումգայիթյան ցեղասպանության զոհերին նվիրված հիշատակի միջոցառումներ
10. ՌՈՒՄԻՆԻԱ. Դեսպան Մինասյանը հանդիպեց Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Դանիել պատրիարքի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: