ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բուխարեստում նշվեց առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարի 101-ամյակը

08 նոյեմբերի, 2016 | 08:34

bucharest-2016-tacharԲՈՒԽԱՐԵՍՏ.- Նոյեմբերի 5-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սրբոց Հրեշտակապետաց տոնը:

Ռումինահայության համար կրկնակի ուրախության և հոգևոր ապրումների օրեր էին, քանզի նոյեմբերի 6-ին մեծ շուքով նշվեց Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարի 101-ամյակը:

Դեռևս շաբաթ օրվանից սկսվել էր հարյուրավոր ուխտավորների երթը դեպի Բուխարեստ քաղաք, ուր տեղի պիտի ունենային տոնական միջոցառումներն ու սրբազան արարողությունները:

Նոյեմբերի 6-ին, կիրակի օրը, մատուցվեց տոնական սուրբ Պատարագ՝ ձեռամբ Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի:  Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան պաշտոն Ռումինիայի Հայոց Թեմում ծառայած հոգևորականաց դասի հոգիների հանգստության համար, որից հետո եկեղեցու բակում Տաթև սրբազանն օրհնեց մատաղը:

bucharest-2-2016Սրբազան արարողությանը ներկա էին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, Թեմի հոգևոր դասը, հարյուրավոր ուխտավորներ Ռումինիայի մի շարք քաղաքներից՝ Կոնստանցա, Պիտեշտ, Ֆոքշան, Թըրկու Օգնա, Գալաց, Բըրըիլա և այլն:

Ներկա հավատավոր բազմությանը բաժանվեցին նաև նախապես Ռումինահայոց Թեմի կողմից պատրաստված ու տպագրված քարոզթերթիկներ, ուր ընդգրկված էին նյութեր Սրբոց Հրեշտակապետաց տոնի պատմությունը և խորհուրդը արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյան, Մատաղի խորհուրդը, Հայ Եկեղեցու դերն ու նշանակությունը ռումինահայության կյանքից ներս գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան թեմաներով: Տոնի խորհրդին համահունչ բաժանվեցին նաև սրբանկարներ Հրեշտակապետեր Գաբրիելի ու Միքայելի պատկերներով, որոնք պատրաստվել էին Արաքսի Նեգոսեանուի մեկենասությամբ:

bucharest-2016-1Կեսօրին տեղի ունեցավ սիրո ճաշ՝ կազմակերպված Ռումինահայոց Թեմի, Ռումինահայոց Միության և Բուխարեստի Ծխական Խորհրդի կողմից, որին մասնակցեցին ավելի քան 300 ուխտավորներ:

Տոնական օրն ամփոփվեց ևս մեկ կարևոր իրադարձությամբ: Հայ Եկեղեցուն և Ռումինահայոց Թեմին տարիներ շարունակ մատուցած իրենց անձնվեր ծառայության, հայասեր և եկեղեցասեր ընթացքի համար առաջնորդական օրհնության գրերով պարգևատրվեցին Արմենուհի Գեորգիուն, Անդրոնակե Վալենտինը և Հրանտ Փափուչյանը:
bucharest-pataragՎերջում Առաջնորդ Սրբազանն իր հայրական օրհնությունները բերեց ուխտավոր ժողովրդին և մաղթեց, որ Աստված ընդունելի անի ամենքի  ուխտը և կատարի բոլորի բարի խնդրվածքները, միասնական ու անսասան պահի Հայ Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հայաստան և Արցախ աշխարհները, Ռումինիայի Հանրապետությունն ու ռումին ժողովրդին և համայն ռումինահայությանը:

 

Ռումինիայի Հայոց Թեմի Մամլո Դիվան

bucharest-srbazan-2016buvharest-3-2016


Առնչվող նյութեր
1. ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
2. Ռումինիայում նշվեց Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրը
3. Բուրգասում բացվեց Վազգեն Վեհափառի անվան թանգարանը
4. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
5. Ռումինիայի խորհրդարանը ավարտին հասցրեց ԵՄ-Հայաստան համաձայանագրի վավերացման գործընթացը
6. Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ հոգեհանգստյան կարգ և հիշատակի միջոցառումներ Բուխարեստում և Ռումանիոյ հայոց թեմի ծուխերում
7. Մեծ շուքով նշվեց Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտի օրը
8. Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
9. Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
10. Հայկական օրեր Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: