ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Բուլղարների համաշխարհային ասոցիացիա»-ն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հռչակագիր

20 հոկտեմբերի, 2016 | 19:27

bulgarian-parliamentՀոկտեմբերի 15-16-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացել է «Բուլղարների համաշխարհային ասոցիացիա» կազմակերպության ներկայացուցչական մարմնի՝ «Բուլղարների համաշխարհային պառլամենտի» 7-րդ հերթական նստաշրջանը, որին մասնակցել են մեծ թվով պատվիրակներ ինչպես Բուլղարիայից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից:

Նստաշրջանին միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հռչակագիր, որում, մասնավորապես, նշվում է, որ պատմական իրողություն հանդիսացող և մարդկության դեմ իրականացված այս հանցագործությունը, որին զոհ է դարձել 1մլն. 650հազ. հայ, վաղեմության ժամկետ չունի:

Նախատեսվում է հռչակագիրն առաջիկայում ներկայացնել ԲՀ Ժողովրդական ժողովի ուշադրությանը: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։

Լուսանկարը՝ 2015 թվականի ժողովից է։


Առնչվող նյութեր
1. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
2. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
3. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
4. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
5. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
6. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
7. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
8. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
9. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
10. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: