ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բուլղարիա. Վառնայում անցկացվեց ավանդական ջահերով երթ

26 ապրիլի, 2016 | 09:08

varna 2016 genocide25.04.2016, ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ – Ապրիլի 23-ին, Բուլղարիայի Հայերի Միության (ԲՀՄ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ այլևս ավանդական դարձած Ջահերով երթ: Երեկոյան ժամը 20:00-ին, հարյուրավոր հայորդիներ և բուլղար բարեկամներ Վառնայի ս. Սարգիս հայկական եկեղեցու բակից, վառված ջահերով շարժվեցին դեպի Հայոց ցեղասպանության հուշարձանը:

Երթի մասնակիցները, որոնց առաջնորդում էին Վառնայի հոգևոր հովիվ Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանը և ԲՀՄ գլխավոր քարտուղար Ներսես Կետիկյանը, քայլեցին Վառնայի գրեթե բոլոր կենտրոնական փողոցներով և հասան հուշարձանի մոտ, որը գտնվում է Վառնայի քաղաքապետարանի անմիջական հարևանությամբ:

Ներկաներին իր հովվական խոսքն ուղղեց տեր Բարթուղիմեոսը, ով մասնավորապես նշեց, որ այլևս հայությունը այս օրը չի սգում իր զոհերի համար: «Մենք այսօր եկել ենք այստեղ, որպեսզի խնդրենք մեր Սուրբ Նահատակների բարեխոսությունը Աստծու առաջ, որպեսզի Տերը խաղաղություն հաստատի մեր հայրենյաց սահմաններին: Մենք այստեղ ենք, որպեսզի մեր բողոքն արտահայտենք օտար երկրների իշխանություններին, որպեսզի վերջ տան կեղծավորությանը և ստիպեն Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել նոր ցեղասպանության փորձերը Արցախի հայության նկատմամբ:», իր խոսքում նշել է տեր հայրը:

Այնուհետև ԲՀՄ անունից ելույթ ունեցավ Ներսես Կետիկյանը, ով նշեց, որ այդօրվա երթը նվիրվում է նաև Արցախում հերոսաբար զոհված հայորդիների հիշատակին:«Այսօր մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի դիմենք Բուլղարիայի և բոլոր Եվրոպական երկրների իշխանություններին: Վերջ տվեք կեղծավորությանը, հստակ մատնացույց արեք ագրեսորին, որպեսզի թուրքական քոչվոր ցեղերի արշավանքը չհասնի ձեզ: Հակառակ դեպքում, Արցախի հայության հանդեպ ցեղասպանություն իրագործելու թուրքական փորձերը կհասնեն եվրոպական ժողովուրդներին:», իր խոսքում նշել է նա:

Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել Վառնայի բոլոր հայկական կազմակերպությունների, ինչպես նաև ВМРО բուլղար քաղաքական կուսակցության ներկայացուցիչները: Միջոցառման ավարտից հետո, Վառնայի ՀՄԸՄ-ի երիտասարդները վերադարձան եկեղեցու բակ, ուր ողջ գիշեր պատվո պահակություն իրականացրեցին Հայոց ցեղասպանության հուշաքարի առջև:

«ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ»
Հայկական Տեղեկատվական Կայք (ԲՈՒԼՂԱՐԻԱ)

varna jaher 2016l varna jaher2016


Առնչվող նյութեր
1. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
2. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
3. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
4. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
5. Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում Բուլղարիայում
6. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
7. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
8. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
9. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
10. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: