ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բուլղարիա. Հայ երաժիշտների ելույթները՝ նվիրված անկախության տոնին

27 սեպտեմբերի, 2016 | 14:14

6559_hqՀայաստանի անկախության 25-ամյակի առթիվ Բուլղարիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո անց են կացվել մի շարք միջոցառումներ:

Սեպտեմբերի 23-ին Սոֆիայի հայտնի ջազային ակումբներից մեկում տեղի ունեցավ Հայաստանից հրավիրված շեփորահար Երվանդ Մարգարյանի և դաշնակահար Նառա Առաքելյանի մասնակցությամբ համերգ: Բուլղարական ջազային համույթի նվագակցությամբ հայ երաժիշտները կատարեցին ոչ միայն հանրահայտ ջազային կոմպոզիցիաներ, այլև հանդես եկան հայ դասականների՝ Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումներով:

ՀԲԸՄ Սոֆիայի գրասենյակի նախաձեռնությամբ և Բուլղարիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ սեպտեմբերի 24-ին Սոֆիայի կոնսերվատորիայի դահլիճում կազմակերպեց համերգ` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:

ՀԲԸՄ կամերային նվագախմբի հետ ելույթ ունեցան Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ալտահար Վաչե Հովեյանը, դաշնակահար Նառա Առաքելյանն ու շեփորահար Երվանդ Մարգարյանը: Հնչեցին հայ և համաշխարհային դասականների ստեղծագործություններ, ջազային մշակումներ:

6560_hqՍեպտեմբերի 25-ին Բուլղարիայի կրոնական համայնքների ազգային խորհուրդը և Սոֆիայի քաղաքապետարանը կազմակերպել էին «Բազմազանության ներդաշնակություն» խորագիրը կրող միջոցառում, որի նպատակն էր միջկրոնական հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի սերմանումը:

Ողջույնի խոսքով հանդես եկան Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդեկովան, Բուլղարիայի կրոնական համայնքների ազգային խորհրդի նախագահ, պրոֆեսոր Ռուբեն Գրիգորյանը, կրոնական համայնքների ղեկավարներ: Միջոցառմանը կատարումներով հանդես եկան տարբեր համայնքներ ներկայացնող համույթներ, այդ թվում` Պլովդիվ քաղաքի «Էրեբունի» նվագախումբը: Սոֆիայի պատմության թանգարանում բացվել էր համայնքների ներկայացուցիչների գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդես, ինչպես նաև տեղադրվել էին հատուկ տաղավարներ:

Միջոցառմանը ներկա էին պաշտոնատար անձինք, կրոնական համայնքների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:

6561_hq


Առնչվող նյութեր
1. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
2. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
3. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
4. Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում Բուլղարիայում
5. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
6. ՀԲԸՄ-ը նոր թափով պիտի սկսի հասարակական-տնտեսական ծրագիրներու իրականացումը
7. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ
8. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
9. Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարում են նորարար տաղանդավոր արվեստագետներին օժանդակող ծրագրի մեկնարկը
10. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: