ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բուլղարիա-Հայաստան պատգամավորական խումբը նոր կազմ ունի

13 հոկտեմբերի, 2017 | 08:39

Հոկտեմբերի 11-ին Բուլղարիայի խորհրդարանի շենքում տեղի ունեցավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հանդիպումը Բուլղարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նորընտիր կազմի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Հանդիպմանը կողմերը քննարկում ծավալեցին միջխորհրդարանական կապերի ամրապնդման, երկու երկրների բարեկամանական խմբերի միջև համագործակցության խթանման, երկկողմ քաղաքական և սոցիալ-տնտեսական հարաբերություններում խորհրդարանների և պատգամավորական խմբերի, որպես հանրային դիվանագիտության օղակների կառուցողական դերակատարության, ինչպես նաև Բուլղարիա-Հայաստան ավանդական բարեկամական հարաբերություններում բուլղարահայ համայնքի առավել ակտիվ մասնակցության հետ կապված հարցերի շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին: Հաշվի առնելով ապրանքաշրջանառության ծավալների ցածր մակարդակը` կողմերը պատրաստակամություն հայտնեցին ջանքեր գործադրել առևտրատնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ` օգտագործելով երկու երկրներում առկա ներուժը:

Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծեցին բուլղարահայ համայնքի կառուցողական դերն ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ Բուլղարիայի կառավարության կողմից ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունը:

Կողմերը կարևորեցին նաև ԲՀ-ՀՀ պատգամավորական խմբի և հայ համայնքի միջև ավանդական բարեկամական կապերի հետագա զարգացումն ու այդ գործում ՀՀ դեսպանության ակտիվ ներգրավվածությունը:
ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Հայ-բուլղարական բարեկամությանը նվիրված մշակութային միջոցառում Սոֆիայում
2. Հայ-բուլղարական կրթական պայմանագրի ստորագրում Սոֆիայում
3. Սոֆիայում բացվեց բուլղարահայ հայտնի նկարիչ Արշակ Ներսիսյանի ցուցահանդեսը
4. Սոֆիայում նշվեց Հայաստանի անկախության 27-ամյակը
5. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
6. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
7. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ Սոֆիայում
8. Լոնդոն. Դեսպան Սարգսյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարարի հանդիպումը
9. Միացյալ Թագավորություն. ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հանդիպումը «Համագործակցության» գլխավոր քարտուղար, բարոնուհի Պատրիսիա Սքոթլանդի հետ
10. Պեյո Յավորովին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: