ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բուլղարիա.Հայաստանի նոր դեսպանը հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

11 մայիսի, 2016 | 11:01

bulgaria armenia despan sargsyanՄայիսի 10-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագիրը հանձնեց ԲՀ Նախագահ Ռոսեն Պլևնելիևին:

Հանդիսավոր արարողությունից հետո Բուլղարիայի նախագահի և դեսպան Սարգսյանի միջև տեղի ունեցավ առանձնազրույց, որի ընթացքում Նախագահ Պլևնելիևը կարևորեց երկու երկրների միջև պատմականորեն գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը: Միաժամանակ նա նշեց, որ երկու կողմերն էլ առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցությունը խորացնելու դեռևս մեծ ներուժ ունեն: Բուլղարիայի նախագահը հույս հայտնեց, որ Հայաստանի նորանշանակ դեսպանն իր ուժերն ու փորձը կծառայեցնի երկու երկրների հարաբերություններն էլ ավելի զարգացնելու ու լայնացնելու գործին:

Դեսպան Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, գործադրել հնարավոր բոլոր ջանքերը հայ-բուլղարական հարաբերությունների նոր թափ հաղորդելու համար:Քննարկվեցին առաջիկայում բարձր մակարդակի երկկողմ այցեր կազմակերպելու հեռանկարները:

ՀՀ դեսպանը Բուլղարիայի նախագահին համառոտ ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձավ ԼՂ հիմնահարցի կարգավորման վերջին զարգացումներին:

Հանդիպման ավարտին Նախագահ Պլևնելիևը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին` խոստանալով իր աշխատակազմի և ԲՀ ԱԳՆ ամենայն աջակցությունը նրա առաքելության ընթացքում:


Առնչվող նյութեր
1. Հայ-բուլղարական բարեկամությանը նվիրված մշակութային միջոցառում Սոֆիայում
2. Հայ-բուլղարական կրթական պայմանագրի ստորագրում Սոֆիայում
3. Սոֆիայում բացվեց բուլղարահայ հայտնի նկարիչ Արշակ Ներսիսյանի ցուցահանդեսը
4. Սոֆիայում նշվեց Հայաստանի անկախության 27-ամյակը
5. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
6. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
7. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ Սոֆիայում
8. Լոնդոն. Դեսպան Սարգսյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարարի հանդիպումը
9. Միացյալ Թագավորություն. ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հանդիպումը «Համագործակցության» գլխավոր քարտուղար, բարոնուհի Պատրիսիա Սքոթլանդի հետ
10. Պեյո Յավորովին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: