ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բուլղարիա. Թեմի նախկին առաջնորդի հիշատակին նվիրված պատարագ

15 մայիսի, 2016 | 16:52

hogehangist martikian srbazan

ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

ՀԻՇԱՏԱԿ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՏԻՐԱՅՐ ԱՐՔ. ՄԱՐՏԻԿՅԱՆԻ

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Մայիսի 15ին Բուլղարիայի Հայոց Թեմի եկեղեցիներում մատուցվել է հանդիսավոր  անմահ Պատարագ  յառիթ Հոգեգալստյան տոնի:

Սոֆիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում, Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը

հոգեգալստյան իր տոնական քարոզում

անդրադարձել է օրվա խորհրդին, մասնավորապես նշելով. ,, … Հոգեգալուստը քրիստոնեական իրականության մեջ առաջինպտուղն է, երախայրիքը.

երբ Քրիստոսին աշակերտող` առաջին հայացքից լքված ու տերևաթափ, պարզ մարդիկ,

առաջին անգամը լինելով, տեսանելի և ընդհանրական կերպով ստացան Աստվածընկալ Սուրբ Հոգու

առաքելական շնորհը, իբրև մխիթարություն,սրտապնդություն և քարոզություն

Աստվածառաք ավետարանական ճշմարտությունների, ի հաստատություն

քրիստոնեական եկեղեցու աշխարհի բոլոր ծագերում … ,,:

hogehangist martikian srbazan 2

Հոգեշնորհ Հայր Սուրբի քարոզի բնաբան էր Պողոս առաքյալի Հռոմյացիներին

ուղղված նամակի Բ գլխի 13-րդ համարը. ,,Որովհետև օրենքը լսողները չեն, որ արդար են Աստծո առաջ, այլ օրենքը

կատարողներն են, որ պիտի արդարացվեն,,:

Հավարտ Սուրբ Պատարագի մատուցվել է հոգեհանգստյան պաշտոն հիշատակ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ և բազմավաստակ սպասավոր, Թեմի նախկին առաջնորդ Տ. Տիրայր արք. Մարտիկյանի

մահվան 6րդ տարելիցի։ Սրբազան Հայրը Ռումինիայի և Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդ է ընտրվել 1960թ. և պաշտոնավարել

շուրջ 50 տարի:

Բուլղարիայի Հայոց թեմի Մամլո դիվան

 


Առնչվող նյութեր
1. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
2. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
3. Պեյո Յավորովին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում
4. Սուրբ Ծննդյան պատարագ Պրահայում. մանուկների օրհնություն եւ Ջրօրհնեքի կարգ
5. Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
6. Հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան պատարագ Պրահայում
7. Դեսպան Սարգսյանը քննարկել է Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթի վերաբացման հարցը:
8. Բուլղարիա-Հայաստան պատգամավորական խումբը նոր կազմ ունի
9. «Եթե մարդն իր արմատները մոռանա, կործանված է». Գևորգ Գրիգորյան
10. ՍՈՖԻԱ. Հուշատախտակ 300-ամյա հայկական եկեղեցու տեղում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: