ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բուլղարիա. ԲՈՒՐԳԱՍՈՒՄ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՏՈՆԱԽՄԲՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՒԽՏԻ ՏՈՆԸ (լուսանկարներ)

12 սեպտեմբերի, 2016 | 14:20

burgas-2016-septemb Սեպտեմբերի 11-ին, Խաչվերացի տոնին, բուլղարական Բուրգաս քաղաքի հայոց Ս. Խաչ եկեղեցում, թեմիս առաջնորդ հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի հանդիսապետությամբ՝ մեծ շուքով նշվեց եկեղեցու ուխտի տոնը:

Սուրբ և անմահ Պատարագը մատուցեց Բուրգասի հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Պողոս քահանա Միքայելյանը: Պատարագի ընթացքին Առաջնորդ Հայրը ներկա հավատացյալ հայորդիներին նախ` ներկայացրեց տոնի բովանդակությունն ու պատմականությունը, ապա փոխնցեց նաև օրվա պատգամը մասնավորապես նշելով` Ս. Խաչի մասին զրույցներն ու ավանդությունները շատ են, սակայն ոչ պակաս կարևոր է դրանց ստույգ ըմբռնումը, տոների ու պատմությունների խորհուրդը, խաչի խորհրդաբանությունը, խաչի ու Խաչյալի, քրիստոնյաների և մասնավորապես մեր ժողովրդի առնչությունը խաչելությանը. խաչելության առնչությունն ու պատմական անդրադարձը մեր ժողովրդի կյանքում: Եվ որ ամենակարևորն է` ինչպիսի տեղ, ինչ խորհուրդ ունի խաչն ու խաչելությունն այսօրվա մեր կյանքում…
Ընթացս հանդիսավոր Պատարագի առաջնորդ Հայր Սուրբն ընթերցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կոնդակը` Բուրգասի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պողոս քահանա Միքայելյանին «քահանայական լանջախաչ»-ի արժանացնելու վերաբերյալ:  Հայր Սուրբը ջերմորեն շնորհավորեց Տեր Հորն ու Բուրգասի հավատացյալ հայորդիներին, հորդորելով` գնահատել և օժանդակել Տեր հորը, ինչպես նաև հույս հայտնեց, որ Տ. Պողոսը լավագույնս արդարացնելու է քահանայական իր պարտավորությունները:
Պատարագի ավարտին տեղի ունեցավ ՀՄԸՄ սկաուտների երդման արարողություն, և հառիթ եկեղեցու ուխտի ժամանած հարյուրավոր ներկաներին, ծխականներին և Բուլղարիայի տարբեր քաղաքներից ժամանած ուխտավորներին  բաժանվեց մատաղ:
Լուսանկարները՝ Էլիզաբեթ Պողոսյան

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ

burgas-hogevorkan-2016-septburgas-2016-september


Առնչվող նյութեր
1. Հայ-բուլղարական կրթական պայմանագրի ստորագրում Սոֆիայում
2. Բուրգասում բացվեց Վազգեն Վեհափառի անվան թանգարանը
3. Սոֆիայում բացվեց բուլղարահայ հայտնի նկարիչ Արշակ Ներսիսյանի ցուցահանդեսը
4. Սոֆիայում նշվեց Հայաստանի անկախության 27-ամյակը
5. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
6. Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում Բուլղարիայում
7. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
8. Բուլղարական ,,Ամենագոն,,ը ,,Ոսկե Ծիրանի,, հիմնական հավակնորդներից մեկն է
9. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ Սոֆիայում
10. Սուրբ Ծննդյան պատարագ Պրահայում. մանուկների օրհնություն եւ Ջրօրհնեքի կարգ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: