ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բուլղարիայի 12 քաղաքներում ապրիլի 23-ին և 24-ին Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով տասնյակ միջոցառումներ տեղի կունենան

22 ապրիլի, 2015 | 23:36

gerba bulgharia22.04.2015, ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ – Բուլղարիայի 12 քաղաքներում ապրիլի 23-ին և 24-ին Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով տասնյակ միջոցառումներ տեղի կունենան: Այս մասին «Կանթեղ Արարատյան» տեղեկատվական կայքին հայտնեց Բուլղարիայի հայերի միության (ԲՀՄ) նախագահ Հարություն Հովսեփյանը: «Բուլղարիայի տարբեր քաղաքներում դեռ այս տարվա սկզբից տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին: Սակայն ապրիլի 23-ին և 24-ին, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, որոնք հրապարակվել են հայկական կայքում, 12 քաղաքներում տասնյակ միջոցառումներ են տեղի ունենալու: Բոլոր Հայկական եկեղեցիներում ուղիղ եթերով հեռարձակվելու է Հայ նահատակների սրբադասման արարողությունը, տեղի են ունենալու երթեր և ոգեկոչման արարողություններ:», նշեց ԲՀՄ նախագահը

Harutyun HovsepyanՀարություն Հովսեփյանը տեղեկացրեց, որ ԲՀՄ նախաձեռնությամբ առաջին անգամ Բուլղարիայում ապրիլի 23-ի երեկոյան Վառնայում անցկացվելու է ջահերով երթ: «Միությունը արդեն իսկ ապահովել է 100 հատ ջահեր, որոնցով հարյուրից ավելի հայեր և բուլղար բարեկամներ Հայկական եկեղեցուց, առաջնորդությամբ Վառնայի հոգևոր հովիվ Տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի, երթով հասնելու են մինչև Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանը, որտեղ ոգեկոչման միջոցառում է կազմակերպված:», նշեց պ-ն Հովսեփյանը:

Բուլղարիայի հայերի միության նախագահը իր հիացմունքը արտահայտեց Վելիկո Տրնովո քաղաքի համալսարանի Ուսանողական խորհրդի հանդեպ: «Վելիկո Տրնովոն Բուլղարիայի հնագույն մայրաքաղաքն է եղել, սակայն այսօր այնտեղ չկա հայկական համայնք: Բայց շնորհիվ տեղի համալսարանի Ուսանողական խորհրդի այնտեղ ևս մի քանի օր միջոցառումներ են կազմակերպվել՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյակին: Նրանց մեջ չկան հայ ուսանողներ, բոլորն էլ բուլղար են: Մենք խորապես զգացված ենք նման վերաբերմունքից: Մշտական կապի մեջ ենք նրանց հետ և հարկ եղած դեպքում փորձում ենք օգտակար լինենք նրանց այդ հայամետ գործունեությանը:», շեշտել է Հարություն Հովսեփյանը:

Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներ կլինեն Վառնայում, Սոֆիայում, Պլովդիվում, Բուրգասում, Ռուսեում, Վելիկո Տրնովոյում, Պազարչիկում, Խասկովոյում, Շումենում, Դոբրիչում, Ստարա Զագորայում և Չիրպանում:

«ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ»
Հայկական Տեղեկատվական Կայք (ԲՈՒԼՂԱՐԻԱ)

Առնչվող նյութեր
1. Հայ-բուլղարական բարեկամությանը նվիրված մշակութային միջոցառում Սոֆիայում
2. Հայ-բուլղարական կրթական պայմանագրի ստորագրում Սոֆիայում
3. Սոֆիայում բացվեց բուլղարահայ հայտնի նկարիչ Արշակ Ներսիսյանի ցուցահանդեսը
4. Սոֆիայում նշվեց Հայաստանի անկախության 27-ամյակը
5. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
6. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
7. Պեյո Յավորովին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում
8. Դեսպան Սարգսյանը քննարկել է Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթի վերաբացման հարցը:
9. Բուլղարիա-Հայաստան պատգամավորական խումբը նոր կազմ ունի
10. «Եթե մարդն իր արմատները մոռանա, կործանված է». Գևորգ Գրիգորյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: