ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բուլղարիայի հայերի միությունը դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում

09 ապրիլի, 2016 | 13:43

bulgharahayer 5Բուլղարիայի հայերի միությունը հայտարարություն է տարածել, որում Միության նախագահ պարոն Հարություն Հովսեփյանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Բուլղարիայի հայերի միությունը խստորեն դատապարտում է ս.թ. ապրիլի 2-ինսկսած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաների ամբողջ երկայնքով օդային զինուժի, ծանր հրետանու և զրահամեքենաների կիրառությամբ Ադրբեջանի լայնամածավալ ռազմական հարձակումները, որոնք աննախադեպ էին 1994թ. հաստատված հրադադարից ի վեր:

bulgaria gerbՀարձակումների զոհ են դարձել եւ վիրավորվել տասնյակ զինվորականներ եւ քաղաքացիական անձինք, որոնց մեջ նաեւ երեխաներ: Այս առիթով Բուլղարիայի հայերի միությունը իր խորը վշտակցությունն է հայտնում անմեղ զոհերի հարազատներին ու մերձավորներին և կիսում կորուստի ցավը:

Ցավոք միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ իրենց կոչերում շարունակում է հավասարության նշան դնել կողմերի միջև, խուսափել հասցեական քննադատությունից և զսպվածության հաստատակամ կոչեր անել Ադրբեջանին: Անտեսվում է այն հանգամանքը, որ հենց Ադրբեջանի ղեկավարությունն է մշտապես ու հետևողականորեն հանդես եկել ռազմատենչ bulgarahayerհռետորաբանությամբ, պատերազմական կոչերով, ռասիստական և հայատյաց քարոզով` օգտագործելով, այդ թվում, նույն միջազգային հարթակները: 

Ուստի կոչ ենք անում Բուլղարիայի իշխանություններին, եվրոպական և միջազգային մարմիններին վճռականորեն դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները` մարդկային տասնյակ ու հարյուրավոր կյանքերի կորստյան համար, այդ թվում` քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում:

bulgarahayer 3Բուլղարիայի հայերի միությունը զորավիգ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ու նրա ժողովրդին հանուն ազատության նրա պայքարում և խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ երկիր կառուցելու ջանքերում: Միաժամանակ կոչ ենք անում բուլղարահայ համայնքին և Սփյուռքի մեր հայությանը ավելի ակտիվացնել իրենց գործողությունները ի շահ մեր ազգի և Հայրենիքի»: 

«ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ»
Հայկական Տեղեկատվական Կայք (ԲՈՒԼՂԱՐԻԱ)

Երեկ մոմավառություն է տեղի ունեցել նաեւ Սոֆիայի հայկական խաչքարի մոտ։

Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը, Սոֆիայի Երևանյան այգում
գտնվող խաչքարի մոտ, ապրիլի 8-ին ժամը 18-ին կազմակերպել է ծաղիկների խոնարհման և մոմավառության արարողություն՝ ի հիշատակ վերջին օրերին ղարաբաղյան պաշտպանության համար զոհված քաջազուն մարտիկների:

Լուսանկարները՝ Նելլի Մաթեւոսյանի ֆեյսբուքյան էջից

bulgharahayer2


Առնչվող նյութեր
1. Հայ-բուլղարական կրթական պայմանագրի ստորագրում Սոֆիայում
2. Սոֆիայում բացվեց բուլղարահայ հայտնի նկարիչ Արշակ Ներսիսյանի ցուցահանդեսը
3. Սոֆիայում նշվեց Հայաստանի անկախության 27-ամյակը
4. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5. Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում Բուլղարիայում
6. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
7. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ Սոֆիայում
8. Բուլղարահայ Պետիկ Պետրոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում
9. «Եթե մարդն իր արմատները մոռանա, կործանված է». Գևորգ Գրիգորյան
10. ՍՈՖԻԱ. Հուշատախտակ 300-ամյա հայկական եկեղեցու տեղում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
2.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
3.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
4.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
5.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
6.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
7.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
8.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
9.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
10.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: