ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բուլղարահայ Պետիկ Պետրոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում

15 հոկտեմբերի, 2017 | 12:07

Պետք է խոստովանեմ, որ բուլղարահայ գեղանկարիչ Պետիկ Պետրոսյանի /1912-1989/ գեղանկարներն առաջին անգամ էի տեսնում`  հոկտեմբերի 3-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացված ,, Նավամատույցներ,, անհատական ցուցահանդեսի շրջանակներում,  հատկապես բացահայտում էին նրա ծովային բնապատակերները։ 

Ցուցահանդեսի կազմակերիչներն էին ոչ միայն Ազգային պատկերասրահը, Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը եւ Սոֆիայի քաղաքային պատկերասրահը, այլեւ իր  հովանավորությունն էր տվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

Պետիկ Պետրոսյանը ծնվել է Բուլղարիայում հաստատված հայ գաղթականների ընտանիքում։ Նրա ողջ ստեղծագործական կյանքը կապված է եղել բնության հետ, եւ դա է պատճառը, որ նրա հավաքածուն հիմնականում ամփոփում է բնապատկերներ։ Երբ 1969-70-ական թվականներին նա այցելում է  Հայաստան, ոգեշնչվում է հայերնի եզերքի բնությամբ եւ ստեղծում նաեւ հայաստանյան բնապատկերների շարք։

Նա նաեւ ռումիներենով եւ հայերենով գրել է բանաստեղծություններ, ունի  գրաֆիկական եւ լուսանկարչական աշխատանքներ։

Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքերով հանդես եկան Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Նաթան Սրբազանը, Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովան։ Վերջինս  նշեց, որ ցուցահանդեսում ներկայացվել են Պետիկ Պետրոսյանի տարբեր պատկերասրահներում եւ անհատական հավաքածուներում առկա 90 աշխատանք, որ Երեւան են բերվել ՀԲԸՄ Վառնայի մասնաճյուղի ներկայացուցիչ Գեւորգ Գրիգորյանի ջանքերով։ ,,Նա իր արվեստով երկխոսության կամուրջ ստեղծեց հայերի ու բուլղարների միջեւ, նա ընդունված էր Բուլղարիայի նկարիչների կողմից,, – ասաց Բուլղարիայի դեսպանուհին։ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յաղուբյանի ասելով, Բարեգործականը մշտապես խրախուսել է մշակույթի աջակցությունը։ ,,Մշակույթն ամենակարճ ճանապարհն է, որ թույլ է տալիս կապեր հաստատել տարբեր ժողովուրդների միջեւ, ավելին նպաստել նաեւ միջպետական եւ դիվանագիտական հարաբերություններին,,- ասաց նա։  Բուլղարահայ Գեւորգ Գրիգորյանը նույնպես հանդես եկավ շնորհակալանքի խոսքով, նշելով, որ Պետիկ Պետրոսյանը իր կենդանության օրոք գրավել էր շրջապատի սերը ոչ միայն իր արվեստով, Սիլիստրային նվիրված բնապատակերներով, այլեւ իր մարդկային կեպարով եւ սիրով։ Նա նաեւ Պետրոսյանին նվիրված բուլղարերեն պատկերագրքի համահեղինակն է։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաեւ Հայաստանի մշակույթի եւ սփյուռքի նախարարներ Արմեն Ամիրյանն ու Հրանուշ Հակոբյանը։ Հանդիսությանը հատուկ  Բուլղարիայից ժամանել էր հայկական կազմակերպությունների ու համայնքային կառույցների 40 հոգանոց պատվիրակությունը։

Այս ցուցահանդեսը կազմակերպիչների ասելով դեռեւս անցյալ տարի Սոֆիայում եւ Բուլղարիայի մյուս քաղքաներում կազմակերպած ,, Երկիր գետի եւ ծովի,, միջեւ ցուցահանդեսների շարքի շարունակությունն է, որ կգործի մինչեւ այս տարվա  նոյեմբեր։

Ցուցահանդեսի բացման հանդիսությանը ներկաներին բաժանվեցին 4-5 պատկերագրքեր, որոնք լույս են տեսել Հայաստանում եւ Բուլղարիայում՝ նվիրված Պետիկ Պետրոսյանի արվեստին, կյանքին ու ստեղծագործությանը։

Վերջում մեջբերենք Բուլղարիայի Ազգային ակադեմիայի անդամ, արվեստագետ Չավդար Պոպովի գնահատականը, որ նա տվել է Պետիկ Պետրոսյանի ստեղծագործությանը. ,,Պետրոսյանի նկարների մեջ խաղաղ հայեցողականությունը եւ հանրամատչելի բանաստեղծական պատկերավորությունը նրա պլաստիկ աշխարհահայցքի այն անփոփոխ սյուներն են , որոնք ապահովում են հանդիսատեսի անհապաղ եւ ոչ ֆորմալ շփումը նրա ստեղծագործությունների հետ, միաժամանակ բերելով այն ուրախությունը եւ գեղեցկությունը, որին կոչված են,,։

 

Հ.Ասատրյան

Օրեր

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի

orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
2. Հայ-բուլղարական կրթական պայմանագրի ստորագրում Սոֆիայում
3. Համագործակցության և բարեկամության ներկապնակի գույները
4. Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով
5. Սոֆիայում բացվեց բուլղարահայ հայտնի նկարիչ Արշակ Ներսիսյանի ցուցահանդեսը
6. Սոֆիայում նշվեց Հայաստանի անկախության 27-ամյակը
7. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8. Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում Բուլղարիայում
9. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
10. Ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: