ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում

18 սեպտեմբերի, 2018 | 08:16

Սեպտեմբերի 14-ին Բուլղարիայի Սիլիստրա քաղաքում տեղի ունեցան հանդիսություններ, նվիրված քաղաքի տոնին, որի շրջանակներում կայացավ բուլղարահայ հայտնի գեղանկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:

Բուլղարիայի հայ համայնքային կյանքում այս մեծ իրադարձությանը, որ կազմակերպվել էր Սիլիստրայի քաղաքապետարանի և Բեդիգ Բեդրոսյանի ժառանգների և հարազատների կողմից, մասնակցեցին Սոֆիայի, Պլովդիվի, Վառնայի, հայաշատ այլ քաղաքների հայ համայնքային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, բազմաթիվ քաղաքացիներ և քաղաքի հյուրեր:

Պատվավոր հյուրերի թվում էին քաղաքապետ Յուլիյան Նայդենովը, հայ հայտնի գործարար և հասարակական գործիչ Գևորգ Գրիգորյանը, Բուլղարիայի ԱԺ պատգամավոր, ԲՀ-ՀՀ պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Նիկոլայ Թիշևը, ԲՀ կենտրոնական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ: Ներկա էր Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանի հեղինակը՝ ճանաչված բուլղար քանդակագործ Գեորգի Չապկանովը:

Միջոցառումներին մասնակցեց և ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Դեսպան Սարգսյանը, քաղաքապետ Նայդենովը և քանդակագործ Չապկանովը բացեցին հայ անվանի գեղանկարչի արձանը` Սիլիստրայի պետական պատկերասրահի մուտքի դիմաց:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել էր գեղանկարչի աշխատանքների անհատական ցուցահանդեսը, տպագրվել էին մի քանի պատկերագրքեր։ Այդ մասին կարդացեք ՕՐԵՐ-ի այս հղումով՝ http://orer.eu/hy/

ՕՐԵՐ

Սիլիստրա այցի շրջանակներում դեսպան Սարգսյանն աշխատանքային հանդիպում ունեցավ քաղաքապետ Նայդենովի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խթանման, մշակութային կապերի զարգացման հարցեր: Առանձնահատուկ շեշտվեց երկու բարեկամ քաղաքների՝ Սիլիստրայի և Հրազդանի միջև բարեկամական հարաբերությունների խթանման անհրաժեշտությունը:

Հանդիսությունների շրջանակներում կազմակերպվել էր նաև նկարիչ Բեդրոսյանի ստեղծագործությունների ցուցահանդես, իսկ Սիլիստրայի զբոսայգիներում և պուրակներում՝ քաղաքի տոնին նվիրված համերգներ:


Առնչվող նյութեր
1. Համագործակցության և բարեկամության ներկապնակի գույները
2. Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով
3. Սոֆիայում բացվեց բուլղարահայ հայտնի նկարիչ Արշակ Ներսիսյանի ցուցահանդեսը
4. Սոֆիայում նշվեց Հայաստանի անկախության 27-ամյակը
5. Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում Բուլղարիայում
6. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
7. ՎԱԶՕ-ի ցուցահանդեսները Ֆրանսիայում
8. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ Սոֆիայում
9. Ապրիլի 12-ից Արաքսյա Ղազարյանի ցուցահանդեսը Պրահայում
10. Լոնդոնում բացվել է մանկագիր Նունե Սարգսյանի կտավների ցուցահանդեսը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: