ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բուլղարահայոց թեմ. ծխականների ուխտ՝ Պլովդիվում, երեխաների օրհնություն՝ Վառնայում

09 հունիսի, 2016 | 08:00

bulgaria plovdiv pataragԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԲՈԼՈՐ ՆՈՐԸՆՏԻՐ ԾԽԱԿԱՆՆԵՐԸ ՊԼՈՎԴԻՎԻ Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒԽՏԸ ԿԱՏԱՐԵՑԻՆ

 
ՊԼՈՎԴԻՎ-Վերջերս Բուլղարիայի հայկական եկեղեցիներում անցկացվեցին Ծխական խորհուրդների հաշվետու ժողովներ և նոր ընտրություններ:
Ս.թ. հունիսի 5-ին, Պլովդիվի ս. Գևորգ հայկական եկեղեցում հավաքվել էին Բուլղարիայի հայոց թեմի եկեղեցինների նորընտիր ծխականները: Բուլղարիայի տարբեր քաղաքներից ներկա ծխականները, Սուրբ խորանի առջև ծնկադիր և հանդիսավորապես ուխտեցին ստանձնելու իրենց պարտավորություններն ու գործելու հօգուտ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու : Այնուհետև նրանք ստացան առաջնորդ Հայր Սուրբի օրհնություն-հորդորը նորընտիր ծխականների առաքելության նշանակության հայապահպանության գործին:
Արարողությանը ներկա էին նաև Թեմական խորհրդի անդամները Տիար Անդրանիկ Շաքարյանի գլխավորությամբ: Բուլղարիայում առաջին անգամը լինելով, բոլոր նորընտիր ծխականները միասին մասնակցեցին ուխտի և երդման արարողությանը: Ջերմ մթնոլորտը փոխանցվել էր նաև եկեղեցում հավաքված հավատացյալների բազմությանը, որոնք մեծ հուզումով հետևում էին արարողությանը:
Հավարտ Ս. Պատարագի և հիշատակ սույն պատմական օրվա, Առաջնորդ հայր Սուրբը ծխականներին նվիրեց խաչեր՝ մաղթելով պատվաբեր ծառայություն և միասնության ոգի:

bulgaria hay hamaink2016

bulgaria plovdivՎԱՌՆԱ-Հունիսի 5-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով , Վառնայի սբ. Սարգիս հայկական եկեղեցում հոգևոր հովիվ Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանի նախաձեռնությամբ, հավաքվել էին մեծ թվով երեխաներ:

Հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, Արժանապատիվ Տեր Հայրը փոխանցելով բարեմաղթանքներ, կատարեց «Երեխաների օրհնության կարգ»: Այնուհետև եկեղեցու բակում տեղի ունեցավ տոնական միջոցառում: Միջոցառումն ուղեկցվեց տարատեսակ խաղերով, հայկական երգ ու պարով, ինչպես նաև հյուրասիրությամբ ու նվերների բաշխումով, որն ապահովել էին Վառնայի Եկեղեցական վարչության ատենապետ տիար Մասիս Բաղդատյանն ու Խաչ քավոր տիար Գևորգ Գրիգորյանը:

Այս մասին ՕՐԵՐ-ին տեղեկացրին Բուլղարիայի Հայոց թեմից։

4327

 


Առնչվող նյութեր
1. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
2. Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում Բուլղարիայում
3. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
4. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ Սոֆիայում
5. Պեյո Յավորովին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում
6. Դեսպան Սարգսյանը քննարկել է Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթի վերաբացման հարցը:
7. Բուլղարահայ Պետիկ Պետրոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում
8. Բուլղարիա-Հայաստան պատգամավորական խումբը նոր կազմ ունի
9. «Եթե մարդն իր արմատները մոռանա, կործանված է». Գևորգ Գրիգորյան
10. ՍՈՖԻԱ. Հուշատախտակ 300-ամյա հայկական եկեղեցու տեղում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: