ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բուլղարահայերը մասնակցել են օսմանյան թուրքերի կողմից Բատակի բուլղար բնակչության կոտորածի 139-ամյակի ոգեկոչումին

18 մայիսի, 2015 | 09:41

bulgaria Batakum18.05.2015, ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ – Մայիսի 16-ին, բուլղարական Բատակ քաղաքում մեծ շուքով նշվել է Բատակի Սուրբ Նահատակների հիշատակության օրը: Բուլղարիայի հայ համայնքի տասնյակ ներկայացուցիչներ իրենց մասնակցությունն ենբերել օսմանյան թուրքերի կողմից Բատակի կոտորածների 139-ամյակի ոգեկոչման արարողություններին:

Բուլղարիայի հայերի միության (ԲՀՄ) Պլովդիվ քաղաքի պատասխանատու Տիգրան Բեգիյանը «Կանթեղ Արարատյան» լրատվական կայքին տեղեկացրեց, որ մի քանի մեքենաներով հայ համայնքի ներկայացուցիչները գնացել են Բատակ, ուր իրենց հարգանքի տուրքն են մատուցել Սուրբ Նահատակների հիշատակին: Նա զրույցի ժամանակ նշել է, որ հայ ժողովուրդը, ով այսօր աշխարհում դարձել է Ցեղասպանությունների դեմ պայքարի առաջամարտիկ, չի կարող անտարբեր լինել այլ ազգերի հանդեպ իրագործված կոտորածների նկատմամբ: «Բատակի կոտորածը Օսմանյան կայսրության կողմից բուլղար ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանության միայն մի դրվագ է: Բատակում կոտորվել են ավելի քան 5 000 քրիստոնյա բնակիչներ, որոնց մեծամասնությունը եղել են կանայք և երեխաներ: Մեզ համար ոչ մի կասկած չկա, որ դա եղել է ծրագրավորված և իրագործված ցեղասպանություն մեր եղբայր բուլղար ժողովրդի նկատմամբ:», նշել է նա:
Ոգեկոչման արարողությունների ժամանակ Բատակի քաղաքային իշխանությունները մեծ հարգանքով են դիմավորել հայ համայնքի ներկայացուցիչներին և իրենց երախտապարտությունն են հայտնել բուլղար ժողովրդի ցավին հայության կողմից արտահայտած համերաշխության համար: Բատակի քաղաքապետ Պետր Պաունովը, ով նաև Բուլղարիայի հայերի միության պատվավոր անդամ է, երախտապարտորեն հիշեց ԲՀՄ կողմից կանգնեցված Խաչքար-հուշարձանը Բատակում, որը երախտապարտ հայ ժղովրդի նվերն է ի հիշատակ Բատակի կոտորածի զոհերի:«Մենք մշտապես երախտապարտ ենք Բուլղարիայի հայերի միության համանախագահներ Երեմ և Հարություն Հովսեփյան եղբայրներին, ովքեր իրենց անձնական միջոցներով մեր քաղաքում2007 թվականին bulgaria Haykakan Xachkar Batakumկանգնեցրեցին այս հիասքանչ Խաչքարը, որը պատրաստված է Հայաստանում: Այս Խաչքարը մեր երկու եղբայրական ժողովուրդների համերաշխության և ընդհանուր ցավի խորհրդանիշն է», ասել է քաղաքապետը:

Հայ համայնքի ներկայացուցիչները ծաղիկներ և ծաղկեպսակներ են զետեղել Խաչքարի առջև՝ ի հիշատակ Բատակի զոհերի:

1876 թվականին բուլղար ժողովուրդը զինված ապստամբություն է սկսում Օսմանյան կայսրության դեմ: Ի պատասխան այս գործողություններին, որը հայտնի է Ապրիլյան ապստամբություն անվանումով, օսմանյան ուժերը համատարած կոտորածներ են իրականացնում բոլոր այն վայրերում, որտեղ բուլղար հեղափոխական ուժերը կենտրոնացրել էին իրենց ուժերը: Ամենամեծ դաժանությունները իրականացվել են Բատակում, ուր մեծ թվով երեխաների և կանանց թուրքերը փակել են եկեղեցում և այն կրակի են տվել:


Առնչվող նյութեր
1. Հայ-բուլղարական բարեկամությանը նվիրված մշակութային միջոցառում Սոֆիայում
2. Հայ-բուլղարական կրթական պայմանագրի ստորագրում Սոֆիայում
3. Սոֆիայում բացվեց բուլղարահայ հայտնի նկարիչ Արշակ Ներսիսյանի ցուցահանդեսը
4. Սոֆիայում նշվեց Հայաստանի անկախության 27-ամյակը
5. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
6. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
7. Պեյո Յավորովին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում
8. Դեսպան Սարգսյանը քննարկել է Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթի վերաբացման հարցը:
9. Բուլղարիա-Հայաստան պատգամավորական խումբը նոր կազմ ունի
10. «Եթե մարդն իր արմատները մոռանա, կործանված է». Գևորգ Գրիգորյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: