ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բուլղարական Ռուսեի քաղաքապետը բարձր է գնահատել հայերի դերը՝ հատկապես ճարտարապետ Նիկողոսյանի

19 հոկտեմբերի, 2016 | 11:13

Bulgaria RuseՌՈՒՍԵ.- Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսե քաղաքում, որտեղ հոկտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել քաղաքապետ Պլամեն Ստոիլովի հետ:

Հանդիպմանը դեսպան Սարգսյանը և քաղաքապետ Ստոիլովը քննարկեցին Ռուսե քաղաքի հետ ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները, ինչպես նաև անդրադարձան տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների զարգացման անհրաժեշտությանը:

Քաղաքապետը մեծ գոհունակությամբ ընդգծեց հայերի դերը Ռուսեի համայնքային կյանքի բոլոր բնագավառներում՝ նշելով, որ քաղաքի ամենագեղեցիկ և հայտնի շենքերը նախագծվել և կառուցվել են հայազգի ճարտարապետ Պողոս Նիկողոսյանի կողմից:

Ռուսե կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Սարգսյանը ներկա գտնվեց ՀՀ անկախության 25-ամյակի, Հայ Ընդհանուր Բարեգործական Միության հիմնադրման 110-ամյակի և Պլովդիվ քաղաքի «Էրեբունի» համույթի ստեղծման 45-ամյակի առիթով նվիրված տոնական համերգին, որ կազմակերպվել էր Պլովդիվ և Ռուսե քաղաքների ՀԲԸՄ գրասենյակների կողմից:

Հոկտեմբերի 16-ին դեսպան Սարգսյանը ներկա գտնվեց Բուլղարիայի ամենահին՝ 1610թ.-ին կառուցված «Սուրբ Աստվածածին» եկեղեցում մատուցված պատարագին` Հայ Առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմի առաջնորդ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանի հանդիսապետությամբ:

Պատարագից հետո դեսպան Սարգսյանը հանդիպում ունեցավ Ռուսեի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և պատասխանեց նրանց հուզող բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի ներքին զարգացումներին, արտաքին քաղաքականությանը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, սիրիահայության վիճակին և այլն:

BULGARIA RUSE


Առնչվող նյութեր
1. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
2. Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում Բուլղարիայում
3. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
4. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ Սոֆիայում
5. Բուլղարահայ Պետիկ Պետրոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում
6. «Եթե մարդն իր արմատները մոռանա, կործանված է». Գևորգ Գրիգորյան
7. ՍՈՖԻԱ. Հուշատախտակ 300-ամյա հայկական եկեղեցու տեղում
8. «Զվարթնոց վերածննդի» հիմնադրամի երգի-պարի համույթը «Պլովդիվ 2017» միջազգային ֆոլկլորային փառատոնում
9. Վառնա. Վերականգնվում է Զորավար Անդրանիկի տունը՝ Հարություն Հովսեփյանի ջանքերով
10. Բուլղարիա. Հայ երաժիշտների ելույթները՝ նվիրված անկախության տոնին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
3.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
4.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
5.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
6.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
7.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
8.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
9.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
10.Նիկոլ Փաշինյան. Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: