ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բուլղարական ,,Ամենագոն,,ը ,,Ոսկե Ծիրանի,, հիմնական հավակնորդներից մեկն է

10 հուլիսի, 2018 | 10:02

 

Երեկ Ոսկե Ծիրանում ցուցադրվեց բուլղարացի կինոբեմադրիչ Իլիան Ջեւելեկովի 2017 թվականին նկարահանած ,,Ամենագոն,,/ Omnipresent/ ֆիլմը, որն արդեն իսկ երեք մրցանակի է արժանացել բուլղարական Ոսկե վարդ միջազգային կինոփառատոնում եւ մի մրցանակ էլ Սոֆիայի կինոփառատոնում։

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում, ֆիլմի ռեժիսորը պատասխանելով ՕՐԵՐ-ի հարցերին, նշեց, որ իրենց ցանկությունն էր ցույց տալ, թե մեր ժամանակներում տեխնոլոգիաներն ինչքան են զարգացել, եւ ինչպես կարող է գաղտնի տեսախցիկը ներխուժի  յուրաքանչյուրի կյանք։ Այսինքն՝ տեխնիկան որքան է զարգացել, որ մարդիկ կարող են մտնել անհատի անձնական տարածություն։ Այդ գիտելիքները հետեւողին տալիս են իշխանություն եւ ուժ։

Բեմադրիչը նաեւ նշեց, որ ֆիլմն իրական պատմություն չէ, այլ ամբողջությամբ մտացածին է։ Ֆիլմի համասցենարիստներ են կինոբեմադրիչը եւ Մատեյ Կոնստանտինովը։ Պրոդյուսերներից մեկն ու նկարիչը՝ Գեորգի Դիմիտրովը։

Ֆիլմի սյուժեն հետեւյալն է. Գրող եւ գովազդային գործակալության տնօրեն Էմիլը որոշում է իր հոր տանը տեղադրել գաղտնի տեսախցիկ, պարզելու համար, թե ով է հիվանդ անշարժ պառկած հոր սենյակից գողանում անտիկ արժեքները։ Նա պարզում է, որ դա իր որդին է, բայց շարունակում է  տեղախցիկներ տեղադրել ամենուր, իր հարազատների, կնոջ, երեխայի սենյակներում, աշխատատեղում եւ աստիճանաբար այնքան է տարվում, որ որշում է գիրք գրել այդ պատմությունների հիման վրա։ Սակայն հոր մահից հետո այս ամենը բացահայտվում է, եւ ինչպես բեմադրիչ Ջեւելեկովը նշեց, ըստ էության զոհը դառնում է ոչ թե նկարահանվողը, այլ նկարահանողը։

Կինոբեմադրիչի ասելով, իրենց հիմնական թիրախը հանդիսատեսն էր։

Ֆիլմն աննախադեպ հաջողություն է ունեցել Բուլղարիայում, եւ ամենամեծ գնահատականն այն է, որ բուլղարացիները սկսել են հաճախել բուլղարական կինո։ Այս մասին նշեց Մատեյ Կոնստանտինովը, նաեւ ավելացնելով, որ բուլղարական կինոն աստիճանաբար վերելք է ապրում։ Ազգային կինոկենտրոնը ընդամենը 1 միլիոն լեւ է տալիս ֆիլմերին, ինչը շատ քիչ է՝ ըստ էության 500 հազար եվրո։ Նա նշեց նաեւ, որ ֆիլմի սցենարի վրա աշխատել են մոտ մեկ տարի եւ ընթացքում է ծնվել ֆիլմի վերջաբանը։ Մտահացացումը՝ Ջեւելեկովինն է։

Դերասանական կազմի մասին մեր հարցին, բեմադրիչը նշեց, որ Ջիմիի դերակատարը բուլղարահայ դերասան Տոնի Մինասյանն է, գլխավոր հերոսի՝ Էմիլի դերակատարը Վելիսլավ Պավլովն ավելի թատրոնի դերասան է, նա շատ հայտնի չէր Բուլղարիայում, բայց ֆիլմի ցուցադրությունից հետո դարձավ ամենահայտնի դերասաններից մեկը։  Ի դեպ, կինոբեմադրիչի կինը կիսահայ է եւ հայտնի կինոբեմադրիչ Անրի Վեռնոյի զարմիկներից է։

Հայաստանում Բուլղարիայի դեսպան Պավլովան էլ նշեց, որ սա առաջին տարին է, երբ դեսպանությունը համագործակցում է ,,Ոսկե ծիրան,, կինոփառատոնի հետ, նաեւ հայ-բուլղարական համարտադրությամբ մի վավերագրական ֆիլմ է նկրահանվել ,,Բնաջնջում,, անվանումով, եւ հույս հայտնեց, որ այդ գործակցությունը կշարունակվի։

Նշենք նաեւ, որ ասուլիսի սկզբում ,,Ոսկե ծիրանի,, ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ այս ֆիլմը մրցութային ծրագրում ներկայացված ամենահետաքրքիր ֆիլմերից մեկն է։

Հ.Ա.

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐի


Առնչվող նյութեր
1. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
2. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
3. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
4. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
5. ,,Ոսկե ծիրան,, Պատվո մրցանակ մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանին
6. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
7. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
8. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին
9. Դանիել Վարուժանի մասին ֆիլմ ,,Ոսկե ծիրան,,ում. ,,Դանիել,,
10. ,,Եղիցի լույս,, մրցանակ Արմեն Մեդվեդեւին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: