ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես

10 հոկտեմբերի, 2018 | 08:09

Հոկտեմբերի 6-ին Ռումինիայի  հայ համայնքի ամենահին կենտրոններից մեկում, որտեղ հայերը հայտնվել են 14-րդ դարում և գործում է 1350թ. կառուցված Ռումինիայի տարածքի ամենահին հայկական Ս. Աստվածածին Հայոց եկեղեցին բացվեց  Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման և Ռումինիայի Մեծ Միավորման 100-ամյակներին նվիրված ցուցահանդես: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Բոտոշանի պատմության թանգարանում կազմակերպված ցուցահանդեսի բացումը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելու Հայաստանի ազգային հերոս, Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, աշխարհահռչակ մաեստրո Շառլ ԱԶՆԱՎՈՒՐԻ հիշատակը:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ունեցած իր ելույթում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն ասաց, որ ցուցահանդեսը սիմվոլիկ է հայ և ռումին ժողովրդների համար, ովքեր առաջին աշխարհամարտի տարիներին եղել են դաշնակիցներ և շատ հաճախ մեր ճակատագրերը որոշվել են նույն դիվանագիտական դահլիճներում և սրահներում:
Ս. ՄԻնասյանը ևս մեկ անգամ իր երախտագիտությունը հայտնեց Ռումինիային և ընդգծեց, որ այն առաջին երկրներից էր, որ պաշտոնապես, պետական մակարդակով ապաստան տվեց Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականներին ու որբերին:
Շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի բացմանն իրենց նպատը բերած բոլոր կազմակերպիչներին, դեսպան Մինասյանն իր երախտագիտությունը հայտնեց նաև Ռումինիայի արտաքին գերատեսչությանը՝ այսօր արդեն պատմական նշանակություն ունեցող արխիվային փաստաթղթերի տրամադրման համար:

Ռումինահայոց միության նախագահ, Ռումինիայի ազգային ժողովի պատգամավոր Վարուժան Ոսկանյանն իր ելույթում անդրադարձավ ռումինական պետության, մշակույթի և տնտեսության պատմության մեջ հայերի ունեցած մեծ դերին ու գործունեությանը:

Ռումինահայոց միության Բոտոշանի մասնաճյուղի ղեկավար Քրիստիան Լազարովիչն ու հրավիրված պատմաբաններն անդրադարձան Բոտոշանից սերած հայտնի հայազգի գեներալների, ինչպիսին է օրինակ Հակոբ Զատիկն, ում դերն անգնահատելի է Ռումինիայի միավորման գործում:

Միջոցառմանը ներկա էին տեղական իշխանությունների, ռումինահայ համայնքի տարբեր շրջանների ներկայացուցիչներ, մտավորականներ և լրագրողներ:

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Ռումինական բանակի հայազգի գեներալ Հակոբ Զատիկի հիշատակի արարողություն
2. Պետո Պողոսյանի «Շարժում» անհատական ցուցահանդեսը կբացվի դեկտեմբերի 5-ին
3. Դեսպան Մինասյանի հանդիպումը Ռումինիայի Ազգային Պաշտպանության նախարարությունում
4. Դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցեց «Eastern Partnership Think Tank Forum»-ին
5. Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
6. ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
7. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
8. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
9. Ռումինիայում նշվեց Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրը
10. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: