ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան. Իգոր Ցրնադակը Երեւանում

30 օգոստոսի, 2017 | 22:43

Օգոստոսի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակին:

Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ այս տարի լրանում է Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը՝ հույս հայտնելով, որ այս այցը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջպետական կապերի ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի համար` Իգոր Ցրնադակը շեշտեց, որ իր այցելության նպատակը Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությանը խթան հաղորդելն է։

Հանդիպման ընթացքում արտգործնախարարները մտքեր փոխանակեցին թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում համագործակցության ընդլայնման, զարգացման և ամրապնդման վերաբերյալ:

Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարները պայմանավորվեցին ակտիվացնել քաղաքական երկխոսությունը՝ նշելով, որ արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը կարող է լավ մեկնարկ հանդիսանալ քաղաքական երկխոսության խորացման համար:

Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարներն անդրադարձ կատարեցին երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանման ուղիներին։

Նախարարները պայմանավորվեցին քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ։

Զրուցակիցներն անդրադարձան նաև միջխորհրդարանական ձևաչափով փոխգործակցությանը, քննարկեցին ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները:

Հայաստանի արտաքին գործերի նախարարն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի՝ եռանախագահող երկրների հետ միասին գործադրվող ջանքերը: Երկուստեք ընդգծվեց ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը:

Էդվարդ Նալբանդյանը և Իգոր Ցրնադակը ստորագրեցին համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բոսնիա և Հերցեգովինայի Նախարարների խորհրդի միջև դիվանագիտական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին»:

Նախարարների հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիս։


Առնչվող նյութեր
1. Դեսպան Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց Բոսնիա եւ Հերցեգովինայի նախագահության նախագահին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: