ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բողոքի գործողություն Շանթ Հարությունյանի արդարացմանն ու ազատ արձակմանն ուղղված քայլեր իրականացնելու պահանջով

06 սեպտեմբերի, 2018 | 19:39

Այսօր ՀՀ գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի գործողություն՝ Շանթ Հարությունյանի արդարացմանն ու ազատ արձակմանն ուղղված քայլեր իրականացնելու պահանջով: Ակցիան կազմակերպել էր Նախաձեռնությունների ազգային կենտրոն (ՆԱԿ) հասարակական կազմակերպությունը: Ակցիայի մասնակից շուրջ 40 քաղաքացիներ ստորագրեցին ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակը, որում նրանից պահանջվում է միջնորդել համապատասխան դատական ատյաններին նոր քննություն սկսել Շանթ Հարությույանի գործով: Պահանջագրին միացել են նաեւ «Արդարացում Շանթ Հարությունյանին» նախաձեռնությունը, Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ-ն, «Արազա» ՀԿ-ն, «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ-ն, «Ժառանգություն» կուսակցությունը, Պահպանողական կուսակցությունը: Մեկ ժամ տեւած բողոքի գործողության ընթացքում ելույթ ունեցան պահանջագրին միացած կազմակերպությունների եւ կուսակցությունների ներկայացուցիչները, Շանթի գործով նախկին քաղբանտարկյալ Ավետիս Ավետիսյանը, հասարակական եւ քաղաքական գործիչներ: Ակցիային մասնակցում էր նաեւ Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը: Ակցիայի վերջում ՆԱԿ նախագահ Վարդան Թունյանը եւ «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը հանձնեցին պահանջագիրը ՀՀ գլխավոր դատախազությանը:

«Ազատ քաղաքացի» Քաղաքացիական 

նախաձեռնությունների աջակցման 

կենտրոնի լրատվական ծառայություն

 

Պահանջագիր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

 

6 սեպտեմբերի 2018թ., ք. Երեւան

 

Մենք՝ Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներս պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից միջնորդել ՀՀ համապատասխան դատական ատյաններին վերաբացելու «Շանթ և ընկերներ» գործի դատական քննությունը՝ հաշվի առնելով նոր ի հայտ եկած հանգամանքները, կամ իրավիճակի փոփոխության կապակցությամբ: Նոր ի հայտ եկած հանգամանքներ գտնելը թողնում ենք ՀՀ Գլխավոր դատախազության ստեղծագործական ջիղին: Նոր Հայաստանում անմեղ քաղաքացուն բանտից ազատելու ուղիներ գտնելը եւ արդարադատության հաստատումը նոր իշխանությունների ուղիղ պարտականությունն է:

Դեռ 2014թ.-ին ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում ուսանողության հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, պատասխանելով մի ուսանողի հարցի, խախտելով Շանթ Հարությունյանի անմեղության կանխավարկածը, առանց համապատասխան դատական վճռի առկայության, հայտարարել է, որ Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել: Այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանը, ըստ էության, ճնշում է գործադրել դատարանի վրա, նրան ցուցմունք տվել համապատասխան, իր ցանկությունից/շահերից բխող վճիռ կայացնել:

Շանթ Հարությունյանը արդար է, նա որեւէ հանցանք չի գործել, այլ պայքարել եւ պայքարում է հանուն Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության եւ եղել է Հայաստանում թավշյա հեղափոխության նախակարապետներից մեկը: Շանթ Հարությունյանը հետապնդվում է «արդարադատության» համակարգի կողմից իր քաղաքական հայացքների համար: Այսպիսով, Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է, ինչն ընդունել է նաեւ բարձրադիր գործադիր իշխանությունը ի դեմս ՀՀ վարչապետի,  եւ պետք է օր առաջ արդարացվի եւ ազատ արձակվի: Բանտում անցկացրած յուրաքանչյուր օր ավելացնում է նրա դեմ ապօրինի վճիռ կայացրած դատավորների, մեղադրանքը դատարան ներկայացրած դատախազության եւ այդ վճռի պատվիրատու Սերժ Սագսյանի պատասխանատվությունը:

 

Նախաձեռնությունների ազգային կենտրոն ՀԿ

ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նախաձեռնության

Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ

“Արազա” ՀԿ

“Ազատ քաղաքացի” ՔՆԱԿ ՀԿ

“Ժառանգություն” կուսակցություն

Պահպանողական կուսակցություն

 

Քաղաքացիներ՝

Ավետիս Ավետիսյան (նախկին քաղբանտարկյալ)

Հայկ Կյուրեղյան (նախկին քաղբանտարկյալ)

Ալեք Պողոսյան (նախկին քաղբանտարկյալ)

Վոլոդյա Ավետիսյան (նախկին քաղբանտարկյալ)

Կարապետ Ռուբինյան (նախկին քաղբանտարկյալ)

Ղարաբաղ կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյան

Ռոման Բարսեղյան

Թաթուլ Մկրտչյան

Անի Կաղինյան

Հովսեփ Ղազարյան

Վահան Բադեյան

Մարիամ Գիշյան

Արմեն Խալոյան

Արսեն Ավետիսյան

Ֆելիքս Հայրապետյան

Տիգրան Պետրոսյան

Արթուր Մովսիսյան

Գայանե Միրզոյան

Կարեն Աթայան

Արթուր Ազարյան

Գևորգ Ղահրամանյան

Վանիկ Ալեքսանյան

Արամ Ավետիսյան

Հայկ Հովհաննիսյան

Հովհաննես Հարությունյան

Վահե Ավետիսյան

Արամ Թադևոսյան

Աշոտ Չրաղյան

Էլեն Դորունց

Գևորգ Խնկոյան

Գրիգոր Խաչատրյան

Ռոբերտ Վիրաբյան

Մարինե Հովհաննիսյան

Մարիամ Սարգսյան

Ալվարդ Կոշկակարյան

Հայկ Հարությունյան

Վահե Մկրտչյան

 

 

 


Առնչվող նյութեր
1. Խնդրում եմ 2-3 ամիս ժամանակ տրամադրել Նիկոլ Փաշինյանին. Շանթ Հարությունյան.
2. Ֆուտբոլի դաշտ մտած արագավազ Շահեն Հարությունյանը բողոքարկում է հոր բանտարկության դեմ
3. Ազատություն Շանթ Հարությունյան
4. ՌԴ հատուկ ծառայությունները սադրում են Հայաստանում, որ Ադրբեջանը «խփի֊մտնի»․ Շանթ Հարությունյան
5. Ավետիք Իշխանյան. Շանթ Հարությունյանի դատավճիռը՝ դաժան հաշվեհարդար հասարակությանը սաստելու նպատակամիտմամբ
6. Շանթ Հարությունյանը 6 տարով ազատազրկվեց, որդին՝ 4 տարով պայմանական

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: