ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Բոհեմ,, քառյակ. ,,Սա մարտահրավեր է,,

28 ապրիլի, 2017 | 09:11

«Ինչո՞վ է չափվում կշիռը սիրո»,-բեմից հարցնում է բանաստեղծ Գոռ Հարությունյանը, իսկ համերգից հետո, հարցազրույցի ընթացքում, մեկնաբանում. “Հանդիսատեսի սերը չի չափվում: Դա մեծագույն երջանկություններից է”:

“Բոհեմ” քառյակի ստեղծագործական երեկոն տեղի ունեցավ ապրիլի 25-ին՝ “Ֆորշ” ակումբում: Մոտ կես տարի առաջ ձևավորված և արդեն իսկ իր մշտական հանդիսատեսն ունեցող խմբի կազմում են, բացի Գոռ Հարությունյանից, հեղինակ-կատարողներ Ռուբեն Քամալյանն ու Վահե Քոչարը, ինչպես նաև սոլո-կիթառահար Գագիկ Շիբոյանը:

Ռուբեն Քամալյանը կարծում է, որ հանդիսատեսի չնվազող հետաքրքրության պատճառը թե՛ ձևաչափի նորությունն է (պոեզիայի և հեղինակային երգի համատեղ, միմյանց լրացնող ներկայացում), թե՛ համերգների՝ ամեն անգամ նոր ստեղծագործություններով ու մոտեցումներով զինված լինելը:

Ըստ Գոռ Հարությունյանի՝ այս ձևաչափը մարտահրավեր է հասարակության այն խմբին, որը պնդում է, թե այսօր Հայաստանում նոր պոեզիա, նոր արվեստ, նոր խոսք չկա: “Բոհեմի” երեկոներում խոսքը հանդիսատեսին հասցվում է կատարողական մշակվածությամբ, բայց գլխավորն այստեղ ասելիքն է ու զգացողությունը, որը բեմից գնում է դահլիճ, ընկալվում և քառապատկված վերադառնում արտիստներին:

“Բոհեմի” անդամները մտադիր են շարունակել համագործակցությունն ու ընկերությունը, Ռուբեն Քամալյանի խոսքերով՝ “քանի դեռ ապրում են և ի վիճակի են ստեղծագործել”:

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Մահացել է Մոնսերատ Կաբալյեն. նա երկու անգամ Արցախ էր այցելել
2. Հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում, իսկ ՀՀ դեսպանությունում ցավակցություններ գրանցվեցին սգո մատյանում
3. Վարդան Մամիկոնյանի անմոռանալի համերգը Պրահայում. նա հիշեց նաեւ Ազնավուրին
4. Պրահա. «Կադանս»ի առաջին համերգն հոյակապ էր, նույնիսկ կոտրված ջութակը չխանգարեց
5. Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6. Էմանուել Ճգնավորյանն ու Սերգեյ Բաբայանը OPUS KLASSIK-ի հաղթողներ
7. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
8. «Արշակի երգի» համաշխարհային պրեմիերան հուլիսի 6-ին Տաթեւի վանական համալիրում
9. Կյանքից հեռացել է Նադեժդա Սարգսյանը
10. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: