ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Բնության հրաշքներ. ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից» ցուցադրության բացումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

03 հոկտեմբերի, 2013 | 06:40

Mara Mamba SphereԵՐԵՎԱՆ-Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Բնության հրաշքներ. ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից» ցուցադրության բացումը 2013թ. հոկտեմբերի 3-ին ժամը 19:00-ին կենտրոնի «Սասունցի Դավիթ պարտեզի» սրահում:

Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուն ներառում է երկրաբանական նմուշների ինքնատիպ օրինակներ: Ցուցադրությունն ընդգրկում է կվարցի շերտեր, ամեթիստի և ցիտրինի ժեոդներ, քարացած փայտի և ավստրալիական վագրի աչքի սալիկներ, որոնք ներկայացված են որպես արվեստի անձեռակերտ գործեր, ինչպես նաև բնական քարերից ստեղծված դեկորատիվ արվեստի նմուշներ և քանդակներ:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է ցուցադրել Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուում ընդգրկված յուրահատուկ աշխատանքները, և այս անգամ արվեստասեր հասարակությունն առիթ կունենա վայելելու բնության եզակի ստեղծագործությունները և զգալ բնության ստեղծագործ ուժի և մարդկային երևակայության փոխազդեցությունը»,- նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Amethyst Geode cathedral Sculpture«Բնության հրաշքներ» ցուցադրության բացման կապակցությամբ տեղի կունենա Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառումը: Ցուցադրության դիտմանը կհաջորդի բանախոսություն կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում` Գիտությունների ազգային ակադեմիայի Հովհաննես Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանի կողմից՝ ցուցադրված նմուշների և Հայաստանում առկա նմանատիպ բնության հրաշքների մասին:

Միջոցառման մուտքն ազատ է, նախնական գրանցմամբ:

«Բնության հրաշքներ» ցուցադրությունն անվճար կլինի հոկտեմբերի 4-ին և կտևի մինչև դեկտեմբերի 29-ը:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում է Թանգարանների միջազգային օրը
2. Արման Նուռի «Ճանճ» ցուցադրության հանդիսավոր բացումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
3. «Վերաիմաստավորելով բնությունը». 9 նկարիչ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
4. «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցադրությունը կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
5. «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցադրությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
6. Այսօր բացվում է Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
7. Քանդակագործ Արտաշես Հովսեփյանի արվեստը Գաֆէսճեան կենտրոնում
8. 75ամյա Ռոբերտ Էլիբեկյանի նոր ցուցադրությունն այսօր կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
9. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է տոնական միջոցառումների մասին:
10. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Շունչ» ցուցադրության հանդիսավոր բացումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: