ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բանտերից ազատվածները նոր հանցագործություններ են անում

04 հունվարի, 2013 | 20:15

ՊՐԱՀԱ. –  Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի դեմ քննադատությունների տարափը՝ կապված հունվարի 1-ից հայտարարված լայնամասշտաբ համաներման հետ, ստացավ նաեւ իր իրական հաստատումը։ 27ամյա երկու երիտասարդ բանտից դուրս գալուց ժամեր անց, կրկին հանցագործություն են կատարել։ Մեկը փորձել է բար կողոպտել, իսկ մյուսը` մեքենա գողանալ։ Մեկը դատված է եղել ,,ալիմենտ,, չվճարելու, մյուսը՝ մանր գողությունների համար։ Դա բացատրվում է նաեւ այն հանգամանքով, որ նրանցից շատերը բանտերից դուրս գալուց հետո չգիտեն ուր գնան կամ ինչով զբաղվեն։ Նրանց միայն տրվում մեկ օրվա գումար, որը ծախսում են տուն հասնելու կամ սնվելու նպատակով, իսկ իրենց բնակավայրի սոցիալական ապահովության մարմիններից կարող են ստանալ միանգամյա օգնություն 1000 կրոնի(40 եվրո) չափով։ Օլոմոուց քաղաքում բացված աշխատանքային բորսան, իհարկե, դեռ չի կարող բոլորի ցանկությունները բավարարել։  Հետեւաբար, շատերը կրկին դիմում են հանցագործության։

Մյուս կողմից, պետական պաշտոնյաները բացատրում են, որ համաներման արդյունքում բավականին՝ մոտ 200-300 միլիոն կրոն կխնայեն, որը կմեծացնի ուղղիչ –աշխատանքային հաստատություններին տրվող բյուջեն,  քանի որ յուրաքանչյուր բանտարկյալի վրա պետության օրական ծախսը կազմում է 758 կրոն։  Չնայած այդ խնայած գումարին, պետությունն այժմ պետք է սոցիալական եւ անաշխատության թոշակ  վճարի նման մարդկանց։

FOTO: ČTK

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Վացլավ Կլաուսի դեմ հայրենիքի դավաճանության մեղադրանքով բողոքի հայցը կքննարկի Չեխիայի սենատը
2. Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը շուտով կազատվի, եւս երկու հայ արդեն ազատության մեջ են
3. Համաներմամբ ազատվածներից 101-ը կրկին հանցագործություն են գործում
4. Նախագահ Կլաուսը սուր քննադատության թիրախում. համաներման ընդդիմադիրները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: