ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԵՒՐՈՊԱՀԱՅԵՐՈՒ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՏԵՂԻ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՅ ՊՐԻՒՔՍԵԼԻ ՄԷՋ, ՄԱՐՏ 4 – 5, 2013-ԻՆ

27 դեկտեմբերի, 2012 | 19:14

ԲՐՅՈՒՍԵԼ. – Եւրոպահայերու երրորդ համագումարը տեղի պիտի ունենայ Պրիւքսելի մէջ, որուն երկրորդ մասը՝ Եւրոպական խորհրդարանէն ներս, Մարտ 4 – 5, 2013-ին։ Եւրոպահայութեան երրորդ համագումարը կը կազմակերպուի ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի Գրասենեակին կողմէ։

Այս համագումարը Եւրոպայի մէջ գործող Հայ Դատի յանձնախումբերուն եւ հայկական այլ կազմակերպութիւններուն կողքին, Հայաստանէն, Եւրոպայէն, Միացեալ նահանգներէն եւ այլ շրջաններէ հասարակական գործիչներ, գիտնականներ եւ քաղաքագէտներ պիտի համատեղէ Պրիւքսելի մէջ։

Առաջին նիստը, Երկուշաբթի Մարտ 4-ին, պիտի կեդրոնանայ Եւրոպայի տարածքին բնակող հայութեան դիմագրաւած մարտահրաւէրներուն վրայ, որոնք պիտի արծարծուին Եւրոպահայ կազմակերպութիւններու ներկայացուցիչներու կողմէ։ Ինքնութեան, մշակոյթի եւ լեզուի կողքին, պիտի քննարկուին նաեւ քաղաքական հարցեր, ինչպիսին են՝ դէմ դնել Եւրոպայի մէջ թուրքեւազերի միացեալ ճակատին, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին նուիրուած միջոցառումներ, Ցեղասպանութիւններու ժխտման եւ դրժողականութեան քրէականացումը, միջազգային ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան։ Այս առաջին մասի պատգամաբերները պիտի ըլլան զանազան ներկայացուցիչներ արեւելեան եւ արեւմտեան Եւրոպայէն, ինչպէս նաեւ Հայաստանէն։

Յաջորդ օրուան, Մարտ 5-ի համագումարը Եւրոպական խորհրդարանէն ներս, որ նաեւ կը կրէ Խորհրդարանի մեծագոյն քաղաքական խումբի – Եւրոպական ժողովրդական կուսակցութեան (European Popular Party, EPP) – հովանաւորութիւնը, պիտի քննարկէ Եւրոպական միութեան պատասխանատուութիւնը կանխելու եւ պաշտպանելու, նիւթ ունենալով «Ցեղասպանութիւն եւ միջազգային օրէնքըե։ Պիտի նաեւ քննարկուին եւ որոնուին «հարաւային Կովկասի համար նոր հեռանկարներե։

Այս օրերուն, երբ Եւրոպական միութիւն – Հայաստանի Հանրապետութիւն յարաբերութիւնները աւելի քան երբեք ջերմ են, ինչպէս նաեւ երկուստեք բարձրագոյն մակարդակի այցելութիւններ տեղի կ’ունենան, Հայաստանի համարկումը եւրոպական չափանիշներուն ա՛լ աւելի կը մօտենայ, եւրոպահայերու երրորդ համագումարը յարաբերութեանց բոլորը կողմերը պիտի քննարկէ, զրուցէ եւ առաջարկէ յառաջ երթալու նոր ուղիներ։

Համագումարին պիտի մասնակցին Եւրոմիութեան բարձր մակարդակի աշխատակիցներ, Եւրոխորհրդարանի քաղաքական խումբերու ներկայացուցիչներ, Եւրոխորհրդարանի անդամներ, խորհըրդարանական պատուիրակութիւններու  եւ կուսակցութիւններու անդամներ, ղեկավարներ՝ քաղաքական ոլորտի բոլոր խաւերէն, թէ՛ Եւրոմիութենէն, եւ թէ՛ Հայաստանէն։

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Բրյուսելում մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր հայ արվեստագետների համար
2. Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
3. ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
4. Ժամանակն է ճանաչել Արցախի անկախությունը.- Չեխ պատգամավոր Շտետինան բացահայտեց, թե ինչու է աջակցում Արցախին
5. Արցախին նվիրված քննարկում Եվրոպական խորհրդարանում
6. Եվրոպայի խորհրդարանի 16 անդամներ հարց են ուղղել Ֆեդերիկա Մոգերինին. ի՞նչու ԵՄ պաշտոնյանները չեն այցելում Արցախ
7. Եվրոպահայերին սպասվում է խիտ ու հետաքրքիր ծրագրի քննարկում. Արամ Ա-ի եւ Բակո Սահակյանի ներկայությամբ
8. Սերժ Սարգսյանը եվրոպահայերին կոչ է արել՝ մեկմեկու պահանջներ ներկայացնելու փոխարեն իրար հետ խոսել
9. Հայաստանի պարգեւներ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, այդ թվում՝ Յարոմիր Շտետինային
10. Ադրբեջանը քրեական հետախուզում է հայտարարել չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինայի, ինչպես նաեւ հույն եւ լյուքսեմբուրգցի պատգամավորների նկատմամբ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: