ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բիլզերյան եղբայրները ստացել են Հայաստանի քաղաքացիություն եւ հաշվառման կանգնել ՀՀ զինված ուժերում

27 օգոստոսի, 2018 | 12:02

Բիլզերյան եղբայրները՝ Դենը եւ Ադամը  ստացել են Հայաստանի քաղաքացիություն եւ հաշվառման կանգնել ՀՀ զինված ուժերում։ Հայաստանի անձնագրերի ստացման մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը. «Երդման արարողությունից հետո ՀՀ Սահմանադրության հանձնումը Բիլզերյանների ընտանիքի համար մեծ ոգևորություն առաջացրեց»: Դեն Բիլզերյանի հայրը՝ Փոլ Բիլզերյանը, մի քանի տարի առաջ է ստացել ՀՀ քաղաքացիություն։

Իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունից հաստատել են, որ ըստ Հայաստանի օրենսդրության, նրանք նաեւ զինվորական հաշվառման են կանգնել։

Հիշեցնենք, որ նախօրեին  ամերիկահայ միլիոնատեր, «պոկերի արքա» եւ ignite բրենդի հիմնադիր4 կինոդերասան  Դեն Բիլզերյանը ինստագրամի իր էջում տեղեկացրել էր, որ մեկնում է Հայաստան եւ մի լուսանկար էր հրապարակել ինքնաթիռից։ Իսկ news.am-ի տեղեկացմամբ, միլիոնատերը Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոնի հետ զբոսնել է Հյուսիսային պողոտայով: Իսկ մինչ այդ նրանք միասին ընթրել են մայրաքաղաքի շքեղ ռեստորաններից մեկում:

Մամուլում գրվել է նաեւ, որ Դեն Բիլզերյանը  2016 թվականի ապրիլյան քառօրյայի ժամանակ ԼՂՀ-ի բանակին տրամադրել է դիպուկահարների համար նախատեսված 30 հատ M82 Barret ինքնաձիգ, 50 հատ M110 ինքնաձիգ ու գիշերային տեսահսկման համակարգեր:Այս մասին այն ժամանակ գրել էին հայկական կայքերը, որոնց ի պատասխան ,,ոռնոց,, էր բարձրացրել ադրբեջանական մամուլը:

ՕՐԵՐ

Մնացական Բիչախչյանը Դեն եւ Ադամ Բիլզերյանների հետ

Փոլ Բիլզերյանը եւ Մնացական Բիչեխչյանը


Առնչվող նյութեր
1. Չիկագոյում Երևանյան պուրակ է բացվել
2. Հայտնի ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանն արժանացել է հեղինակավոր Պուլիցերյան մրցանակի
3. Հայաստանի նախագահը ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի հայկական հաստատություններում
4. Ամերիկահայ բանաստեղծուհի Թամար Հովհաննիսյանի՝ «Ես կին եմ, ես կղզի» գրքի շնորհանդեսը Երեւանում
5. Ամերիկահայ Արուեստագէտները՝ Սիրիահայերի Համար

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: