ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բժշկություն. Ինչպե՞ս օրգանիզմը մաքրել թունավոր նյութերից

02 սեպտեմբերի, 2017 | 07:45

«Արտեմիսիա» բնաբուժության կենտրոնը ներկայացնում է արդիական տարբերակ

Տարիների ընթացքում մեր օրգանիզմում, մասնավորապես աղիներում կուտակվում է մեծ քանակությամբ «աղբ»: Օրգանիզմը երբեմն չի կարողանում դիմադել խարանների (шлакы) և թունավոր նյութերի բացասական ազդեցությանը և սկսում է հանձնվել, ու եթե ժամանակ առ ժամանակ աղիների լվացմամբ չօգնենք մեր օրգանիզմին, կարող ենք հրահրել շատ լուրջ հիվանդությունների առաջացումը: Նման վտանգը կանխելու համար պարզապես կարելի է կատարել աղիների լվացում: Աղիների լվացման ամենաարդիական ու անվտանգ պրոցեդուրան առաջարկում է «Արտեմիսիա» բնաբուժության կենտրոնը:

Գիտականորեն ապացուցված է, որ հիվանդությունների 95%-ը առաջանում է աղիների ֆունկցիայի խանգարման հետևանքով: Սխալ և կոնսերվացված սնունդը, նստակյաց ապրելակերպը աղիների շլակավորման պատճառ են դառնում: Դրանց արտադրած թունավոր նյութերը կարող են թափանցել արյունատար համակարգ, խաթարել մարսողական համակարգի աշխատանքը, անգամ ճիճվակրության համար նպաստավոր պայմաններ ստեղծել:

Երբեմն աղիներում կարող է հայտնաբերվել մինչև 20 կգ. թունավոր արգասիքներ: Ժամանակի ընթացքում այդ թունավոր նյութերը ներծծվելով ուղիղ աղուց հանգեցնում են օրգանիզմի ընդհանուր թունավորմանը՝ առաջացնելով տարբեր հիվանդություններ՝ աթերոսկրելոզ, իմունիտետի անկում, փորկապություն, դիզբակտերիոզ, հիպերտոնիա, անգամ ուռուցքային հիվանդություններ:

Հետևաբար պարբերաբար աղիների պրոֆեսիոնալ լվացում կատարելը  կարևոր պրոֆիլակտիկ պրոցեդուրա է համարվում: Աղիների լվացումը խորհուրդ է տրվում նաև քրոնիկ հիվանդությունների ժամանակ, երբ օրգանիզմը գտնվում է դեղորայքային ծանրաբեռնվածության տակ:

«Գաստրոէնտերոլոգիայում հաճախ է պատահում, որ կոլոնոսկոպիայի ընթացքում աղիքի ծալքերում մինչև մեկ շաբաթ առաջ խմած դեղահաբ է հայտնաբերվում: Դեղը չի ներծծվել, հետևաբար չի ունեցել սպասվող ազդեցությունը օրգանիզմի վրա, սա նշանակում է ոչ արդյունավետ բուժում, գումարի ու ժամանակի զուր վատնում:

Մյուս կողմից փորձը ցույց է տվել, որ աղիների լվացում կատարելուց հետո դեղորայքը ավելի լավ են ներծծվում օրգանիզմում: Օրգանիզմը ստանում է իրեն անհրաժեշտ բոլոր օգտակար նյութերը, բուժումն էլ ավելի արդյունավետ է դառնում», – ասում է «Արտեմիսիա» բնաբուժության կենտրոնի հիմնադիր Բելլա Աբրահամյանը:


Առնչվող նյութեր
1. Ախտորոշում՝ առանց «գուցե»-ների. Եզակի հետազոտություններ «Հիստոջեն»-ում
2. ԲԺՇԿԱԿԱՆ.- Փսորիազ. Ի՞նչպես ապահովել երկարատև ռեմիսիա ու ապրել լիարժեք
3. Նվազ ինվազիվ վիրահատություններ ու արագ ապաքինում. Սլավմեդ ԲԿ
4. Հայ բժիշկների 12-րդ միջազգային համաժողովը մայիսի 31-ից հունիսի 2-ը
5. Սլավմեդ. Շուրջ 1500 ծնունդ 3 տարվա ընթացքում
6. Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7. Պետական ներդրումները չեն նպաստում բժշկության առաջընթացին. Լեւոն Հարությունյան
8. Նոբելյան մրցանակակիրները Հայաստանում
9. Դոկտոր Պավել Արսենյանը Լատվիայում մետաստազների դեմ պայքարի դեղամիջոց է ստեղծել
10. Գերմանիայ -Տրեստըն- Համաշխարհային բժշկական համագումար Միջերկրականեան ընտանեկան ջերմութեան-տենդի նուիրուած

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: