ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԲԺՇԿԱԿԱՆ. Աղիների լվացման գերժամանակակից մեթոդ

18 օգոստոսի, 2017 | 17:53

 

Աղիների լվացումը ( հիդրոկոլոնոթերապիան)  այսօր կարելի է իրականացնել գերժամանակակից սարքավորման միջոցով, որը թույլ է տալիս մեկանգամյա պրոցեդուրայով կատարել աղիների լիարժեք ու արդյունավետ լվացում: «Արտեմիսիա» բնաբուժության կենտրոնում այդ պրոցեդուրան կատարվում է իսպանական արտադրության գերժամանակակից սարքավորումով:

Հիդրոկոլոնոթերապիայի դրական ազդեցություն ունի հատկապես հատկապես այն դեպքերում, երբ պացիենտներն ունեն աղեստամոքսային համակարգի հիվանդություններ ու խանգարումներ, մաշկային հիվանդություններ՝ փսորիազ, ակնե, տարբեր տեսակի դերմատիտներ, ալերգիաներ:

ԱՄՆ-ում աղիների լվացումը մաշկային շատ հիվանդությունների բուժման մեջ պարտադիր լրացնող պրոցեդուրա են համարվում: Այն առաջնային օգնություն է նաև թունավորումների դեպքում, երբ չկան օրգանիզմի ջրազրկման նշաններ: Ընդհանրապես ամռան ամիսներին աղիքայի վարակները և սննդային թունավորումները ավելի հաճախ են պատահում կապված շոգի, սննդի արագ փչացման հետ:  Աղիների լվացումը բավականին արդյունավետ է նաև տարբեր ալերգիաների ժամանակ պացիենտի վիճակի թեթևացման մեջ:

Հիդրոկոլոնոթերապիան «Արտեմիսիա» բնաբուժության կենտրոնում կատարվում է իսպանական արտադրության ապարատով: Պրոցեդուրայի ընթացքում, որը տևում է 1-1.5 ժամ, մեծ քանակությամբ՝ մոտ 70 լիտր ջուր է մղում օրգանիզմ:  Ջուրը 20-30 րոպե հագեցվում է օզոնով, իսկ օզոնը հակավիրուսային, հակաբակտերիալ ու հակաբորբոքային նշանակության շնորհիվ ավելի արդյունավետ է դարձնում լվացումը: Այն ազդում է անմիջապես հարուցիչների (բակտերիաների, վիրուսների, սնկերի) վրա և կարգավորում օրգանիզմի նյութափոխանակությունը: «Ի դեպ այս ապարատի շնորհիվ լիարժեք լվացման համար բավական է լինում մեկ պրոցեդուրան: Եթե կան աղիների լվացման հակացուցումներ (աղիքային արյունահոսություն, վերջին 6 ամիսների ընթացքում որովայնի խոռոչի որևէ վիրահատություն, ճողվածք), բայց աղիների լվացումը պարտադիր է մենք պացիենտին առաջարկում ենք բուսական հավաք, որն ունի հակաբակտերիալ մաքրող հատկություն»,- ասում է կենտրոնի տնօրեն Բելլա Աբրահամյանը:

Ընդհանրապես   աղիների լվացումը հանդիսանում է առողջությունը ամրապնդող, կազդուրիչ արդյունավետ միջոց: Այն նաև խորհուրդ է տրվում իրականացնել պրոֆիլակտիկ նկատառումներով: Պրոցեդուրայից հետո յուրաքանչյուր ոք զգում է  ինքնազգացողության լավացում, քաշի անկում, մարսողության կարգավորում:  Աղիների լվացում թույլատրվում է 14 տարեկանից սկսած:


Առնչվող նյութեր
1. Կրծքագեղձի քաղցկեղի բուժման նոր մոտեցումներն ու ծանր դեպքերը քննարկվեցին օտարկերկրյա գործընկերների հետ
2. Միլադա Կիլյանովան ապագա բժիշկներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը
3. Բժշկական. ուրոլոգիական խնդիրներ. լուծումները`մասնագետից
4. ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ԳՐԻՊԻՑ
5. Գրիգորի Գրիգորյան. Պետությունը բժշկական կենտրոններին չպետք է դնի «բիզնեսի մսաղացի տակ»

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: