ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արքեպիսկոպոս Բեքչյանի հրաժեշտի նամակը պոլսահայությանը

15 փետրվարի, 2018 | 09:29

2017 թվականի մարտի 15-ին Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիոսկոպոս Բեքչյանը 2018-ի փետրվարի 12-ին հրաժեշտի նամակով դիմել է պոսլահայությանը:

Արքեպիսկոպոս Բեքչյանը, նամակում ներկայացնելով պատրիարքի տեղապահի ընտրության ընթացքը, նշել է, որ 50 տարի արտասահմանում ապրելուց հետո Թուրքիա վերադառնալու միակ նպատակն է եղել կազմակերպել նոր պատրիարքի ընտրությունը: Բեքչյանը նշել է, որ խորապես սխալվել է՝ կարծելով, թե  այս հարցում  բարեխղճորեն և հավատքով առաջնորդվելը բավարար կլինի, և եկեղեցին ու ժողովուրդը խորամտությամբ կկարողանան պատրիարքի ընտրություններում հաջողության հասնել:

«Երբ ստանձնեցի տեղապահի պարտականությունները, առերեսվեցի ապշեցուցիչ իրողությունների հետ: Դրանցից ամենակարևոր բացահայտումն այն էր, որ ընտրական գործընթացն առաջին իսկ օրից չէր կարող ընթանալ թափանցիկ, ազնիվ և արդար ընտրական կանոնների համաձայն»,-գրել է արքեպիսկոպոսը՝ ընդգծելով, որ այդ ամենի ցավալի, վիրավորական դրսևորումներն ու օրինակները չի ցանկանում հիշել և հիշեցնել:

Երկրորդ տխուր իրողությունն այն է, որ նախկինի համեմատ ներկայումս Ստամբուլում չափազանց նվազել է ուժեղ կամքի տեր, համայնքի պատմության և արժեքներին քաջատեղյակ հոգևորականների ու աշխարհականների թիվը:

«Այն, ինչ կատարվեց, վերջին մեկ օրվա գործ չէ: Արդյունքը, որի թիրախում կարծես թե ես եմ, իրականում նպատակաուղղված է 85-րդ պատրիարքի ընտրությունները տապալելուն և բավականին երկար ու մշակված արշավի հետևանք է: Տխրեցնող, ցավալի ինտրիգներ են հյուսվել, որոնք անասելի չափերի են հասել:»

Բեքչյան սրբազանը հայտնել է, որ ստեղծված իրավիճակում որոշել է  կարճ ժամանակով հեռանալ Ստամբուլից, ինչը անում է հակառակ իր ցանկության:

Նա նշել է, որ համայնքի ներսում որևէ պատրվակով նոր ցնցումներ չպետք է թույլ տալ: Այդ իսկ պատճառով իր ներկայությամբ համայնքին և ղեկավարներին ապագա քայլերում չկաշկանդելու համար որոշել է հեռանալ Ստամբուլից:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը պատրիարքարան նամակ էր ուղարկել, որով անվավեր էր համարվում պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը և այդ ընթացքում նրա ընդունած որոշումները, իսկ պատրիարքության ղեկավար էր ճանաչվում Արամ Աթեշյանին: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը:

Փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովը որոշել էր ընդառաջել պետության պահանջներին և Արամ Աթեշյանին վերականգնել պատրիարքի փոխանորդի պաշտոնում:


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
3.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
4.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
5.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
6.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
7.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
8.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
9.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
10.Նիկոլ Փաշինյան. Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: