ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բեռլին. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ

28 օգոստոսի, 2018 | 13:11

Օգոստոսի 27-ին Բեռլինի Մենդելսոնի անվան համերգասրահում Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի հովանու ներքո կայացավ համերգ` նվիրված Հանրապետության 100-ամյակին և Երևանի հիմնադրման 2800-ամյակին, որը համատեղ կազմակերպվել էր ԳԴՀ-ում Հայաստանի և Իռլանդիայի դեսպանությունների կողմից, Մենդելսոնի անվան երաժշտական ընկերակցության աջակցությամբ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Ֆելիքս Մենդելսոնի անվան երաժշտական ընկերակցության նախագահ Թոմաս Լաքմանը և դեսպան Աշոտ Սմբատյանը:

Երաժշտական կատարումներով հանդես եկավ գերմանաբնակ հայ անվանի դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը: Հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի և Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները:

Համերգի ավարտին առաջին անգամ կատարվեց Սոնա Թալյանի «Անձրևի կաթիլներ» ստեղծագործությունը:

Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ԳԴՀ կառավարության հասարակական և գիտական շրջանակների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:


Առնչվող նյութեր
1. Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ
2. Հայաստանին նվիրված ֆորում գերմանական Կարլսրուե քաղաքում
3. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
4. Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
5. Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6. Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Մանհայմ քաղաք
7. Գերմանիայի կանցլերն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
8. Մերկելը վստահեցրեց, որ Գերմանիան Հայաստանին կաջակցի Արցախի խնդրում եւ ԵՄ վիզաների ազատականացման հարցում
9. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
10. Գերմանահայոց գործարարների միությունն իր զորակցությունն է հայտնել Մայր Աթոռին եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: