ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը

24 հոկտեմբերի, 2018 | 09:13

Հոկտեմբերի 6-ին  Բեռլինում, 68 տարեկանում վախճանվել է հայտնի կինոռեժիսոր, կինոյում ինքնատիպ անուններից՝ Դոն Ասկարյանը(ծնվել է հուլիսի 101949ՍտեփանակերտԼՂԻՄ): Այս մասին հայտնում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։ 

Արցախում ծնված արվեստագետը, որն աշակերտել էր մեծանուն Անդրեյ Տարկովսկուն, իր անցած ճանապարհով, յուրօրինակ ձեռագրով ու մտածողությամբ կարողացավ առանձնացող հետք թողնել կինոյում: Շուրջ 40 տարի պարտադրված լինելով ապրել ու ստեղծագործել Գերմանիայում, նրա ֆիլմերը ցուցադրվեցին աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր հեռուստաընկերությունների կողմից՝ WDR, ARD, ZDF, Channel 4, 3 sat, Arte և այլն։

Նրա առավել հայտնի ֆիլմերը՝ «Կոմիտաս»-ը, «Լեռնային Ղարաբաղ»-ը, «Ավետիք»-ը, «Փարաջանով»-ը, «Հին հռոմեական ճանապարհին»-ը, «Արարատ.14 տեսանկյուն»-ը, «Հայրիկ»-ը ծանոթ են կինոաշխարհին: Ասկարյանը բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է, այդ թվում և Վենետիկի կինոփառատոնի 6 մեդալի է արժանացել «Կոմիտաս» ֆիլմի համար:

Ասկարյանը նաև լուսանկարիչ էր ու բազմաթիվ անհատական ցուցադրություններ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում և Հայաստանում:

Հայաստանի անկախացումից հետո նկարահանել է նաև Հայաստանում:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունն իր ցավակցություններն է հայտնում Դոն Ասկարյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, բարեկամներին:

orer.eu


Առնչվող նյութեր
1. Լայպցիգի հայկական մշակութային համայնքի հիմնադրման արարողությունը
2. Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունը Բեռլինի «Արսենալ» կինոթատրոնում
3. Ձեր ժամանակն օգտագործեք ամեն օր նոր բան սովորելով. Արմեն Սարգսյան
4. «Ֆրաունհոֆեր»-ը լավ գործընկեր կարող է լինել Հայաստանի համար․ նախագահ Սարգսյան
5. 21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան
6. Արմեն Սարգսյանի և Անգելա Մերկելի հանդիպումը Բեռլինում
7. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ընդունել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
8. Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
9. Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: