ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բեռլինի Aurora Dialogues-ի ընթացքում փորձագետները քննարկել են մերօրյա միգրացիոն ճգնաժամի լուծման ուղիները

11 դեկտեմբերի, 2017 | 12:00

Մասնակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է Եվրոպայի համախմբվածություն եւ պետական ու մասնավոր հատվածների համագործակցություն

Դեկտեմբերի 11, 2017թ., Բեռլին. «Միլիոնավոր մարդկանց տեղաշարժ. զարգացման եւ ինտեգրացիայի անհրաժեշտություն» խորագրով Aurora Dialogues-ն անցկացվեց դեկտեմբերի 4-ին եւ 5-ին Բեռլինում՝ ընդգծելով Գերմանիայում եւ Եվրամիությունում թեմայի կարեւորությունը: Միջոցառման ընթացքում, որին մասնակցում էին հեղինակավոր հումանիտար եւ մարդու իրավունքների  պաշտպանությամբ զբաղվող գործիչներ, այդ թվում՝ Մերի Ռոբինսոնը, Լեյմա Գբովեն եւ Նորբերտ Լամերտը, ծավալվեց քննարկում եւ հնչեցին առաջարկներ, թե ինչպես Գերմանիան եւ ԵՄ-ն կարող են լուծում տալ ամենահրատապ գլոբալ միգրացիոն եւ փախստականների մարտահրավերներին:

Մարդիկ թերագնահատում են գլոբալ միգրացիոն խնդրի ծավալները

Համաժողովի ուշադրության կենտրոնում գլոբալ միգրացիոն խնդիրն էր եւ դրա մեծ ծավալները. 65 միլիոն մարդ լքել է իր տունը, եւ 700 միլիոնն ամբողջ աշխարհում կարտագաղթեր, եթե հնարավորություն ունենար: Այս թվերը չեն ընդգրկում այն բնակչությանը, որին հիմնականում չեն անդրադառնում միգրացիայի շուրջ հանրային քննարկումներում, ինչպիսիք են ներքին տեղահանված անձինք կամ 200 միլիոն մարդիկ, որոնք տեղահանման սպառնալիքի տակ են կլիմայական փոփոխությունների եւ մինչեւ 2050թ. դրա հետեւանքների պատճառով:

Իրականության թերընկալումը եւ դրա հետ կապ չունենալը՝ քննարկման կենտրոնում

Հիմնական զեկուցող Նորբերտ Լամերտը, որը Գերմանիայի Բունդեսթագի նախկին նախագահն է, ասաց. «Խոսել միգրացիայի մասին հաճախ նշանակում է խոսել սխալ ընկալումների մասին»: Մասնակիցները համակարծիք էին, որ հանրային քննարկումների հիմքում թերընկալումներ կան, մի փաստ, որը հստակորեն արտահայտված է 2017թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչում, որը միջազգային հետազոտություն է՝ նվիրված հումանիտար հրատապ հիմնախնդիրների շուրջ հանրային ընկալումների վերհանմանն ու վերլուծությանը: Հետազոտությանը, որին մասնակցել է 6500 հոգի՝ 12 երկրից, փաստում է, որ մարդիկ կարծում են, որ իրենց երկրներն արդեն չափազանց շատ գործ են արել փախստականների համար, եւ որ աշխարհում մարդիկ գնալով ավելի հոռետես են դառնում մարդկանց՝ անհատական կամ խմբակային փոփոխություն բերելու ունակության նկատմամբ: Հարցվածների ընդամենը 9 տոկոսն է հավատում, որ իրենց գործունեությունը կարող է փոփոխություններ բերել փախստականների համաշխարհային ճգնաժամի լուծման հարցում:

Ինդեքսում արտահայտված խզումը եւ թերըմբռնումների շուրջ փաստարկները խթանել են միգրացիայի եւ ինտեգրացիայի շուրջ հանրային քննարկումների աճին, եւ փորձագետները փաստում են, որ առկա քննարկումը հավասարակշռված չէ եւ կտրված է իրականությունից:

Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի նախկին Բարձր հանձնակատար եւ Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը ասաց. «Պատմությունները կարեւոր են, բայց ցավոք մենք շատ քիչ բան ենք լսում գործընթացում ընդգրկված մարդկանցից: Կարեւոր է հատկապես այն, թե ինչ է կատարվում մարդկանց հետ, երբ նրանք տեղաշարժի մեջ են որպես փախստականներ»: Նա նաեւ պնդեց, որ խնդրի արտացոլումը մեդիայում հաճախ շատ միակողմանի է եւ բացասական, ու որ խնդիրը քաղաքական տեսանկյունից արտացոլելը կարող է ազդել քննարկման եւ դրա ծավալների ընկալման վրա, եւ վերջապես, նպաստել արդյունավետ ինտեգրացիային:

«Մենք պետք է հաղթահարենք զգացմունքների եւ իսկական փաստերի միջեւ խզումը», – ասաց Բունդեսթագի նախկին նախագահ Ռիտա Զյուսմութը: «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության հիմնադիր Ինգրիդ Համն էլ նշեց. «Մենք պետք է մտածենք ավելի քան գլոբալ մտածողությամբ: Երբ խոսում ենք միգրացիայի եւ փախչելու պատճառների մասին, պետք է նշել տեղեկատվության պակասը, ինչպես նաեւ Աֆրիկայի եւ Եվրոպայի միջեւ երկխոսության աճող անհրաժեշտությունը»:

Հստակ եւ համախմբված գործելու կոչ՝ Եվրոպային

 րկումների մասնակիցները համաձայնեցին, որ թափանցիկ կառավարումը միգրացիայի եւ ինտեգրացիայի հաջողության նախապայմաններից է: Ռիտա Զյուսմութը նշեց. «Քսենոֆոբիայի դեմ պայքարի համար միգրացիայի  ավելի հստակ կառավարումն անհրաժեշտություն է: Գերմանիան չունի ներգաղթի մասին օրենք, որը կնպաստեր ավելի հստակ, հեշտ եւ համակարգված գործընթացի կայացմանը»:

Բանախոսները նաեւ քննադատեցին Եվրամիությանը՝ տարածաշրջանային մակարդակում համագործակցության պակասի համար՝ փախստականների ճգնաժամը լուծելու եւ խնդիրը կառավարելու համար համակարգված գործընթացի ձեւավորման գործում ոչ բավարար աշխատանքի համար: Նրանք փաստում էին, որ կարեւորագույն եվրոպական երկրներն իրականությունը եւ դրա ծավալները լավ չեն ընկալում:

Նորբերտ Լամերտը շեշտեց, որ քննադատությունն «ընկալելու հնարավորությունների» մասին ավելի քիչ է, քան այն մասին, որ չկա ընդհանուր պատասխանատվություն եւ նվիրվածություն՝ լուծելու խնդիրը: «Եթե կա մի երկիր, որտեղ միգրացիայի մասին իրազեկվածությունը չի կարող սահմանափակվել պատերով, դա Գերմանիան է: Միգրացիան հանկարծակի արտակարգ դրություն չէ. պատմականորեն այն մեր իրականության նորմալ բաղադրիչներից է եղել՝ ներկայացնելով ինչպես խնդիրներ, այնպես էլ՝ հնարավորություններ», – ասաց Լամերտը:

Պետության եւ մասնավոր հատվածի աճող համագործակցություն

Փորձագետները կարեւորեցին պետական եւ մասնավոր նախաձեռնությունների միջեւ համագործակցության բարելավման անհրաժեշտությունը:

 

«Գեյթս» հիմնադրամի եվրոպական գրասենյակի տնօրեն Անյա Լանգենբուխերն ընդգծեց հանուն զարգացման մասնավոր նախաձեռնությունների կարեւորությունը՝ ասելով. «Մասնավոր նախաձեռնությունները ծառայում են որպես խթանիչներ: Միաժամանակ մենք նվազեցնում ենք ներդրողների համար ռիսկերը եւ ունենում ենք հստակ, չափելի նպատակներ: Սա առավելություն է պետական ներդրումների նկատմամբ»: Enough նախագծի հիմնադիր-տնօրեն Ջոն Պրենդերգասթը, քննադատության ենթարկելով պետական փողերի շարժի վերահսկաման պակասը, ասաց. «Պետության գումարները խստորեն չեն վերահսկվում այլ երկրներ հասնելու ճանապարհին: Շատ պետական ներդրումներ փողերի լվացման են ենթարկվում կամ չեն հասնում ստացող երկրներ»:

 

Dialogues-ի մասնակիցները եզրափակեցին քննարկումները՝ նշելով, որ անմիջապես գործելը եւ լրացուցիչ քննարկումներն ամենակարեւորն են՝ տեւական միգրացիոն ճգնաժամը լուծելու համար:

 

«Ավրորա» մրցանակի գաղափարին հավատարիմ՝ Aurora Dialogues քննարկումները փորձագետների եւ ներգրավված կողմերի համար հարթակ է՝ նպատակ ունենալով գտնել լուծումներ ամենահրատապ համաշխարհային մարտահրավերների համար: Քննարկումներն՝ արդեն երրորդ տարում, նպաստում են գաղափարների փոխանակմանը՝ խրախուսելով անցյալից դասեր քաղելով ներկայում առավել արդյունավետ որոշումներ կայացնելը եւ, հետեւաբար, ավելի լավ ապագայի հնարավորություն տալը:

 

Բեռլինի Aurora Dialogues-ին մասնակցում էին այնպիսի հեղինակավոր գործիչներ, ինչպիսիք են Գերմանիայի բողոքական եկեղեցու նախկին նախագահ Վոլֆգանգ Հուբերը, Իռլանդիայի նախկին նախագահ եւ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի նախկին Բարձր հանձնակատար Մերի Ռոբինսոնը, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆիկայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրեն Գեերտ Կապելաերեն, Աֆրիկայի հարցերով Գերմանիայի կանցլերի անձնական ներկայացուցիչ Գյունտեր Նուկեն, «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի ղեկավար Քրիստոֆ Բոշը, Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեյմա Գբովեն եւ ուրիշներ:

 

Համաժողովը տեղի ունեցավ «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի Բեռլինի ներկայացուցչության գրասենյակում եւ կազմակերպված էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության եւ «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի համատեղ ուժերով՝ «Մերկատոր» հիմնադրամի աջակցությամբ:

Բեռլինի Aurora Dialogues-ի ծրագրի, բանախոսների եւ կազմակերպիչների մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է գտնել այստեղ:

 

 


Առնչվող նյութեր
1. Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Մանհայմ քաղաք
2. Բեռլին. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ
3. Գերմանիայի կանցլերն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
4. Մերկելը վստահեցրեց, որ Գերմանիան Հայաստանին կաջակցի Արցախի խնդրում եւ ԵՄ վիզաների ազատականացման հարցում
5. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
6. Գերմանահայոց գործարարների միությունն իր զորակցությունն է հայտնել Մայր Աթոռին եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին
7. Հայ-գերմանական հարաբերությունների անցյալն ու ներկան քննարկել են Բեռլինում
8. Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները
9. Հայաստանն անվտանգ երկրների շարքում ընդգրկելու մասին մտադրություն է հայտնել Գերմանիայի ՆԳՆ պետքարտուղարը
10. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: