ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բեռլինի պետական օպերայի գլխավոր դիրիժոր եվ տնօրեն Դանիել Բարենբոյմը Երեւանում

14 մայիսի, 2014 | 16:26

berlin filharmonik«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում այսօր Երեւանում ելույթ կուենենա  Բեռլինի պետական նվագախումբըˋ Բեռլինի պետական օպերայի գլխավոր դիրիժոր և տնօրեն Դանիել Բարենբոյի ղեկավարությամբ։  Համերգից առաջ նրան ընչունել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։  Նա  բարձր է գնահատել «Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախաձեռնությունը, որի շրջանակներում տարիներ ի վեր սուղ հնարավորություններով մեծ ու կարևոր գործ է արվում, որպեսզի համաշխարհային երաժշտարվեստի մեծագույն վարպետները ներկայանան հայ հանդիսատեսին: Նախագահի խոսքով, մյուս կողմից դա նաև լավ հնարավորություն է՝ հռչակավոր մարդկանց Հայաստանի հետ ծանոթացնելու, հաղորդակից դարձնելու հայ ժողովրդի դարավոր պատմությանն ու մշակույթին, որի շնորհիվ նրանցից շատերը դառնում են հայ ժողովրդի բարեկամը: Նախագահը ողջունել և բարձր է գնահատել նաև Դանիել Բարենբոյմի՝ ականավոր իսրայելացի երաժշտի, ով միաժամանակ Արգենտինայի և Իսրայելի քաղաքացի է, ունի նաև Պաղեստինի պետության և Իսպանիայի պատվո քաղաքացիություն, գործունեությունը մեկ այլ բնագավառում՝ նրա պայքարն աշխարհում խաղաղության և արդարության համար:

Դանիել Բարենբոյմը ևս մեծապես կարևորել է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի աշխատանքը, շնորհակալություն հայտնել Նախագահին իր գործունեության նկատմամբ նման գնահատանքի խոսքերի համար: Անվանի երաժիշտն ընդգծել է, թե առաջին անգամ Հայաստան գալով` հատուկ զգացողություն ունի, քանի որ իր կյանքի ընթացքում բազմաթիվ հայերի է հանդիպել աշխարհով մեկ, սակայն նրանց հայրենիքում երբևէ չէր եղել և անկեղծորեն ուրախ է այս հնարավորության համար:


Առնչվող նյութեր
1. Պրահայի Գարնանային Միջազգային Երաժշտական Փառատօնի Եզրափակիչ համերգը
2. Բերնստայնի 100-ամյակը նշվեց ,,Պրահայի գարուն,, փառատոնում. երգեց նաեւ Ադրիան Տեր Գրեգորյանը
3. Պրահայում ավարտվեց Գրքի եւ գրականության միջազգային տոնավաճառ-փառատոնը
4. Թաթուլ Հաճյանը Պրահայում նվաճել է «Կրիստալ Սթար» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գավաթը
5. Թեյի ու Սուրճի առաջին միջազգային փառատոնը Երեւանում
6. Համագործակցության և բարեկամության փառատոնը Լոռվա աշխարհում
7. Արձանների բացում՝ ,,Նաիրի,, երաժշտական փառատոնին ընդառաջ
8. Երևանում անցկացվեց «Համով-հոտով Երևան» 3-րդ փառատոնը
9. Պենդերեցկին Պրահայի համերգը նվիրեց Յիրժի Բելոհլավեկի հիշատակին
10. Գնչուական Կհամորո փառատոնը կրկին կգրավի Պրահայի հրապարակներն ու դահլիճները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: