ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բեոնսեի ու Ջեյ- Zի այցը Կուբա քննարկվել է ԱՄՆ կոնգրեսում

07 ապրիլի, 2013 | 10:25

ՀԱՎԱՆԱ. –  Բեոնսեն ու վերջինիս ամուսինը որոշել էին իրենց ամուսնության հնգամյակը տոնել Հավանայում։ Նրանց նկարել են  Հավանայի Սարագոտա հյուրանոցի պատշգամբում։ Բնականաբար աստղային զույգի այցը Կուբա իրարանցում էր  առաջացրել ,,Ազատության կղզու,, բնակչության շրջանում,  զույգը շրջել է փողոցներով, լուսանկարվել, շփվել մարդկանց հետ։

ԲիԲիՍի-ի համաձայն, այցը պակաս իրարանցում չի առաջացրել նաև ԱՄՆ-ում։ Կոնգրեսում հարց է բարձրացվել՝ արդյո՞ք զույգը Միացյալ Նահանգների կառավարության արտոնությունն ուներ Կուբա այցելելու համար։ Խնդիրն այն է, որ ամերիկացիներին արգելված է մեկնել Կուբա ու  փող ծախսել այնտեղ, քանզի դա համարվում է օգնություն վարչակազմին։  Կուբա մեկնելու համար ԱՄՆ քաղաքացիները հատուկ թույլտվություն պետք է ստանան կառավարությունից։   Սա Կուբայի նկատմամբ տնտեսական էմբարգոյի մաս է։

Բեոնսեն ԱՄՆում համարվում է  ,,չափազանց ամերիկյան,,  երգչուհի ու հրավիրվել էր երգելու նախագահ Օբամայի պաշտոնամուտի ու երդմնակալության արարողության ժամանակ։

Լուսանկարը Ֆրանսպրեսի

 

 

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Ադոլֆ Հիլտլերի հրապարակ Բեռլինում Google-ի «շնորհիվ»
2. Ամստերդամի 70-ամյա մարմնավաճառ քույրերը անցնում են կենսաթոշակի
3. Պրահայի կենդանաբանական այգում ծնված վեցերորդ գորիլայի անունը Նուրու կնքեցին
4. Տիեզերական զբոսաշրջիկ Տիտոն զբոսաշրջիկներ է նախապատրաստում դեպի Մարս
5. Հայաստանում սեր չե՞ն զգում
6. Պատրաստ է Զեմանի պաշտոնական դիմանկարը
7. Էդիսոնի գործարանի արտադրած լամպը 130 տարի անց դեռ չի այրվել
8. Օձի տարին կսկսվի լիալուսնի երևալուն պես
9. Վաղը կեսօրին ողջ Չեխիայում ահազանգի հերթական ծրագրված օրն է

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: