ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բեմադրիչ Հայկ Կարապետյանն արժանացել է Լատվիայի պետական մրցանակի

10 մարտի, 2017 | 11:17

ՌԻԳԱ.- ՕՐԵՐ. – Լատվիայում հայտնի երիտասարդ բեմադրիչ Հայկ Կարապետյանն արժանացել է պետական մրցանակի Շարլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի բեմադրության համար:

haik karapetyan riga latvia

Ինչպես հայտնում է ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը,  «Մեծ երաժշտական մրցանակ 2016»ը հայ անվանի բեմադրիչին հանձնել է հայտնի բեմադրիչ եւ մանկավարժ Կարլիս Կրիլովսը՝  մարտի 7-ին Ռիգայի օպերային թատրոնում տեղի ունեցած հանդիսավոր ձեռնարկի ժամանակ։ Նրա բեմադրած ՙՙՖաուստ՚՚ օպերան ժանաչվել է Տարվա լավագույն  երաժշտական բեմադրություն:

Հիշեցնենք, որ ներկայացման պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 30-ին Ռիգայում՝ Լատվիայի ազգային օպերային թատրոնում։ Դա Հայկի երկրորդ մրցանակն է։ 2013 թվականին նա արժանացել էր նույն մրցանակին՝ Ռոսսինիի «Սեվիլյան սափրիչ» օպերայի համար,  որը բեմադրվել էր 2011 թվականին։ Այս բեմադրության համար  նա արժանացել էր նաեւ  ,,Հանդիսատեսի համակրանք,, մրցանակին եւ ճանաչվել Լատվիայի ,,Տարվա լավագույն ռեժիսոր,,։

Ինչպես ՕՐԵՐ-ը քանիցս գրել է,  Հայկ Կարապետյանը լատվիաբնակ հայտնի գեղանկարիչ Վարուժ Կարապետյանի որդին է։ Նա հայտնի է դարձել նաեւ իբրեւ կինոռեժիսոր։ Նրան ճանաչում է բերել նախ  դիպլոմային ,, Զզվանք,, ֆիլմը՝ արժանանալով ,,Լավագույն կարճամետրաժ ֆիլմ,, մրցանակին։  ,,Մարդիկ այնտեղ,, ֆիլմը, իսկ այնուհետեւ  առաջին լատվիական սարսափ ֆիլմը՝ ,,Մ.Ո.Ժ,,ը մեծ հաջողություն է գրանցել ոչ միայն Լատվիայում, այլեւ Ամերիկայում։

Շնորհավորում ենք մեր տաղանդավոր հայրենակցին եւ մաղթում նոր բեմադրություններ ու հաղթանակներ։

Հ.Ա.

ՕՐԵՐ

haik-karapetjans-par-operu-aiks-ka_078d35f


Առնչվող նյութեր
1. Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2. Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
3. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
5. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
6. «Սասնա ծռեր» ազգային էպոսը՝ Սունդուկյանի թատրոնում
7. Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
8. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
9. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
10. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: