ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բեկնազարյանի «Զարե» ֆիլմի 90-ամյակին՝ կցուցադրվի թվայնացված տարբերակը

07 նոյեմբերի, 2016 | 13:35

«ԶԱՐԵ» – 90. հոբելյանական ցուցադրություն

zareh1-1

Հայկական ազգային կինոակադեմիան սիրով տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում տեղի կունենա հայկական երկրորդ խաղարկային ֆիլմի՝ «Զարեի» հոբելյանական ցուցադրությունը` նվիրված ֆիլմի 90-ամյակին:

1926 թվականին հենց այդ օրն է եղել կինոնկարի երևանյան պրեմիերան: Այս տարի «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի ջանքերով իրականացվել է «Զարեի» բարձորակ թվայնացումը: Հոբելյանական երեկոյին հենց այս՝ թվայնացված տարբերակն էլ կներկայացվի հանդիսատեսին: Ֆիլմը կներկայացնի կինոռեժիսոր և կինոգետ Գարեգին Զաքոյանը: Մուտքն անվճար է:

«Զարեն» ոչ միայն հայ երկրորդ խաղարկային ֆիլմն է, այլև համարվում է առաջինը, որը պատկերում է քուրդ և եզդի ժողովուրդների կյանքը: Կինոնկարի ռեժիսորն ու սցենարի հեղինակը հայկական կինոյի նախահայրերից Համո Բեկնազարյանն է: Նրանից առաջ Արևելքը կինոյում, սովորաբար, ներկայացվում էր որպես էկզոտիկ վայր՝ պորտապարուհիներով, անապատը կտրող քարավաններով և այլն:

zare Սակայն Բեկնազարյանը «Զարեի» ստեղծագործական անձնակազմի առջև շատ հստակ խնդիր էր դրել. «Սա պետք է լինի առաջին իսկական կինոնկարն արևելքի կյանքից՝ առանց ռախատ-լոխումի»: Այդ իսկ պատճառով նկարահանումները տեղի էին ունենում Ալագյազ լեռան լանջերին՝ իսկական քուրդ-եզդիական բնակավայրում: Մասսայական տեսարաններում դերակատարների փոխարեն ներգրավված էին տեղաբնակները:

«Զարեն» դրամա է՝ կատակերգական և ողբերգական տարրերով, որի գործողությունները զարգանում են 1915թ.-ին` Առաջին աշխարհամարտի ֆոնին: Գլխավոր հերոսուհին երիտասարդ և գեղեցիկ Զարեն է (Մարիա Թադևոսյան (Թենազի)), ով իր սիրելիի՝ հովիվ Սայդոյի հետ (Հրաչյա Ներսիսյան) ակամա ներգրավվում է ցարական պաշտոնյաների և ցեղապետ Թեմուր բեկի (Միքայել Գարագաշ) խաղերին:

Բացի չափազանց կարևոր ազգագրական արժեքից՝ ֆիլմն ունի նաև ակնհայտ գեղարվեստական արժանիքներ: Բեկնազարյանի չափազանց պարզ և նուրբ մոտեցումը և նրա կիրառած մոնտաժային հնարքները մինչ օրս էլ երբեմն զարմացնում են իրենց ազդեցիկությամբ:

Առ այսօր «Զարեն» հայկական լավագույն ֆիլմերից է: Իսկ նոյեմբերի 9-ին այն հնարավոր կլինի դիտել մեծ էկրանին՝ HD որակով:


Առնչվող նյութեր
1. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
3. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
4. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
5. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
6. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
7. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
8. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին
9. Դանիել Վարուժանի մասին ֆիլմ ,,Ոսկե ծիրան,,ում. ,,Դանիել,,
10. ,,Եղիցի լույս,, մրցանակ Արմեն Մեդվեդեւին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: