ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԲԵԼԳՐԱԴ. ՀԱՅԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ, ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՆՑ

05 մարտի, 2016 | 17:50

serbia dasaxosutuinՙՀայերը Թուրքիայում,հարյուր տարի անց՚ վերնագիրը կրող դասախոսությամբ, փետրվարի 19-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, Ազգագրական թանգարանի պատկերասրահում՝ հանդես եկավ սերբ պատմաբան Դանկո Ստրախինիչը:

Այս դասախոսությունը սերբահայ նկարչուհի Անամարիա Վարդապետյանի «Արարատի փեշերին» նկարների և նկարազարդումների ցուցահանդեսի ընթացիկ ծրագրի մասն էր կազմում:

Բացման իր խոսքում, Անամարիա Վարդապետյանը, ներկայացնելով դասախոսին՝ ասաց, որ կարևորն այն է, որ այս թեմայով խոսելու է  ոչ թե հայ, այլ սերբ պատմաբանը:

Դանկո Ստրախինիչն ասաց, որ Հայաստանը կամ Թուրքիան չեն իր հետաքրքրության առարկաները, այլ եկեղեցին և կրոնական համայնքները, հատկապես՝ քրիստոնյաների դրությունը Թուրքիայում: Այդ մնասին նա հոդված է հրատարակել Թուրքիային վերաբերող ժողովածուում, որը կրում է «Թուրքիան որպես ռեգիոնալ ուժ» անվանումը, որտեղ Թուրքիան, որպես ֆենոմեն, դիտարկվել է տարբեր տեսանկյուններից:

«Արարատի փեշերին» ցուցահանդեսի շրջանակներում հանդես գալու կապակցությամբ, Դանկո Ստրախինիչը պատրաստել էր տեսահոլովակ՝ հարուստ փաստավավերագրական նյութերով: Նա ցուցադրեց Թուրքիայում հայ հոգևոր և նյութական մշակույթի արժեքների, հատկապես եկեղեցիների, ահավոր չափերի հասնող ոչնչացումը:  Ներկայացնելով Արարատը, որպես Նոյան տապանի հանգրվանի և ջրհեղեղից հետո նորաստեղծ աշխարհի սկզբնաղբյուրի, նա ասաց, որ թեպետ ամեն առավոտ հայը կարող է տեսնել Արարատ լեռը serbia dasaxos 2016Երևանից, սակայն այն գտնվում է Թուրքիայում: Այդ փաստը հայերիս հետ առնչվում է ամեն օր, ամեն ժամ: Նա մեջբերեց Մարկեսի խոսքերն այն մասաին, որ կարևորն այն չի, թե ինչ է կյանքում կատարվել, այլ թե ինչ ես հիշում, և ինչպես ես հիշում տեղի ունեցածը: Հայերն ապացուցեցին, որ գիտեն և կարողանում են հիշել:

Դանկո Ստրախինիչի լսարանն այդ երեկո հիմնականում սերբերն էին կազմում: Նրա դասախոսությունն արժանացավ մեծ համակրանքի: Մարդիկ խորապես զգացված էին և վշտացած, քանզի շատերն առաջին անգամ էին հնարավորություն ստացել ունկնդրելու հայ պատմության ծանր դրվագի նման լուսաբանումը:

Անուշ Բալայան

 Բելգրադ


Առնչվող նյութեր
1. Ցեղասպանության 102րդ տարելիցը Սերբիայում
2. Սերբիա. Լյուբիա Միլետիչի «Արարատի հողմերը» գրքին նվիրված երեկո
3. Փոխնախարար Հովակիմյանը հակադարձել է Մամադ-Գուլիևի հնչեցրած մեղադրանքներին
4. Բելգրադում հիշատակեցին Հայաստանում զոհված սերբ օդաչուներին
5. ՍԵՐԲԻԱ. Դեկտեմբերի 13-ին Սերբ-Հայկական բարեկամության երեկո Բելգրադում
6. Պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի լուսանկարների ցուցահանդեսը և «Հայերը» ալբոմի շնորհանդեսը
7. Վեսելին Ջելետովիչի «Յոհանի սերբական սիրտը» վիպակը հայերեն
8. Մկրտիչ Սարգսյանի «Հայերենի հերթական դասը» սերբերեն
9. Կիպրոս, Սերբիա,Ալբանիա.ոգեկոչումներ, ցույցեր, շնորհանդեսներ
10. Սերբիայում նշվեց Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: