ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բելգրադում հիշատակեցին Հայաստանում զոհված սերբ օդաչուներին

14 դեկտեմբերի, 2016 | 09:19

ՍԵՐԲ-ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈ

ԲԵԼԳՐԱԴ.-Դեկտեմբերի 13-ին, ժամը 19.00-ին Բելգրադի քաղաքային գրադարանի արվեստի բաժնի ընթերցասրահում տեղի ունեցավ Սերբ-Հայկական երեկո՝ նվիրված 1988 թվականի դեկտեմբերի 8-ին երկրաշարժի աղետի հետևանքները վերացնելու նպատակով Հայաստան մեկնած  յոթ սերբ օդաչուներին, որոնք հումանիտար օգնություն տանելիս զոհվեցին Երևանի մոտակայքում:

serbiahay-4-2016-dec

Հյուրերին ողջույնի խոսքով դիմավորեց Սերբիայի Հայկական Միության նախագահ Սամվել Այվազյանը։ Նա նշեց,որ Հայաստանն ու Սերբիան ունեն ավանդական բարեկամական կապեր, եւ դեռևս վաղ  XIII դարում սերբ առաջին արքեպիսկոպոս Սուրբ Սավան,կանչելով հայ շինարարներին Սերբիա, կառուցել է միջնադարյան վանքեր:

Սերբիայի Հայկական Միությունը շարունակում է իր 30-ամյա  ավանդույթը, որն է՝  նպաստել  երկու երկրների միջև  բարեկամական հարաբերությունների հաստատումը: Միության անդամները հայերն են ու հայ ժողովրդի  շատ բարեկամներ: Միությունը ցանկանում է կամուրջ դառնալ երկու երկրների տարբեր հաստատությունների համագործակցության միջև և տարածել բարեկամություն ու բազմազգ մշակույթ:

Սերբ-Հայկական բարեկամության մասին խոսքով ելույթ ունեցավ սերբ բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչը։ Նա նաև կարդաց հայ բանաստեղծներ Գագիկ Դավթյանի «Վեճ Հոբի հետ» և Դավիթ Հովհաննեսի «Խոսում է քարը» բանաստեղծությունների  իր սերբերեն թարգմանությունը, իսկ հայերեն բնագիրները կարդաց Անժելա Նեդելյկովիչը:

serbiahay-5-2016-decԶոհված օդաչուների հիշատակի, ինչպես նաև իր Հայաստանում եղած տպավորություւնների  մասին  խոսեց լրագրող Մարկո Ելիչը: Ծրագրի կազմակերպիչն էր Իրենա Այվազյանը, իսկ այն վարեց Ռոլանդ Այվազյանը:

Ծրագրի գեղարվեստական մասում հնչեցին  հայկական ավանդական «Քելե,լաո» և «Լիրիկական» երգերը( խոսք՝ Հովհ.Շիրազի,Երաժշտությունը՝  Վլ.Բալյանի) Թամարա Լուկովիչի կատարմամբ։  Դուշիցա Մոմչիլովիչը կատարեց  սերբական ազգագրական «Маријо,кћеро мори» երգը,«Тамо далеко»,«Ово је Србија» երգերը, իսկ  Անժելա Նեդելյկովիչը՝   «Հայաստան աշխարհ» ( խոսք՝Աշոտ Գրաշու,երաժշտությունը՝ Առնո Բաբաջանյանի)երգը։

Երեկոյի ընթացքում, հյուրերը  բացառիկ հնարավորություն ունեցան տեսնել Անամարիա Վարդապետյանի  ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները, որ ստեղծվել են Հայաստանի բնությամբ եւ մշակույթով ոգեշնչված: Ծրագրի վերջում նվերներ ստացան զոհված օդաչուների ընտանիքները և Հայկական Միության ակտիվ անդամները: Ցուցադրվեց  «Հայկական լավաշ» ֆիլմը:Վերջում  ներկաները նաեւ ճաշակեցին  հայկական լավաշ և ավանդական այլ խորտիկներ:

Միջոցառման  հովանավորներն էին Տեր եւ տիկին Սամվել Այվազյանը եւ Մարինե Մանուկյանը:

 

 Անժելա Նեդելյկովիչ

Բելգրադ

ՕՐԵՐ

serbiahay-2-2016-dec serbiahay-3-2016-dec serbiahay-6-2016-dec serbiahay-7-2016-dec serbiahay-8-2016-dec serbiahay-9-2016-dec serbahay-0-2016-dec


Առնչվող նյութեր
1. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
3. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
4. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
5. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
6. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
7. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
8. Անընդունելին եւ ընդունելին՝ քարոզչական պատերազմին մէջ. Րաֆֆի Տուտագլեան
9. Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ՝ սահմանադրական փոփոխություններ եւ անցումային արդարադատության մարմիններ. ասել է Ն. Փաշինյանը հանրահավաքում
10. Նազարէթ Սրմաքեշ. Նիկոլ Փաշինեանի խաղաղ յեղափոխութեան 100 օրուայ առիթով

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: