ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բելգիա. Հայ-ֆլամանդական բարեկամության երեկո Անտվերպենում

29 հունիսի, 2017 | 07:50

Հունիսի 25-ին ,,Նուարդ,, հայկական մշակութային միության նախաձեռնությամբ Բելգիայի Անտվերպեն քաղաքում կազմակերպվեց երեկո՝ նվիրված հայ-ֆլամանդական բարեկամությանը: Այս մասին ՕՐԵՐ-ին տեղեկացնում են միությունից։

Մինչ այդ, Դյոռնեի մշակույթի կենտրոնի ցուցասրահում բացվեց նկարիչ, քանդակագործ Ներսես Վարդանյանի եւ նկարչուհի Յոաննա Լուդիկհոյզի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Ֆլանդրիայի եւ Հայաստանի պետական հիմներից հետո հրապարակվեց Ֆլանդրիայի պառլամենտի նախագահ Յան Պոյմանսի ուղերձը՝ հղված ՙՆուարդ՚ միության նախագահ Գեւորգ Մինասյանին եւ ձեռնարկի մասնակիցներին:

Երեկոն բացեց եւ ելույթով հանդես եկավ ՙՆուարդ՚ միության նախագահ Գեւորգ Մինասյանը: Բանախոսը ներկայացրեց այն բարեկամական կապերը, որոնք հաստատվել են սկսած երրորդ դարից:

Այնուհետ ելույթ ունեցավ Ֆլանդրիայի պառլամենտի պատգամավոր Վարդ Կեննեսը: Պատգամավոր, ով եղել է Հայաստանում, այցելել Արցախ, հիացմունքով խոսեց արդեն ձեւավորված բարեկամական կապերի մասին եւ առաջարկեց ձեռնարկել նոր քայլեր:

Շուրջ 60 տարվա փաստաբանական ուղի անցած, Անտվերպենում ծնված Ստեփան Միրդիկյանը հատկապես վերջին տարիներին Բելգիա եկած հայերին կոչ արեց հնարավոր ամեն բան անել ջերմ կապեր հաստատելու համար:

Ելույթներից հետո համերգային ծրագրով հանդես եկան ֆլամանդական ազգագրական պարի ՙDe Moeffeleer ՚ անսամբլը, Բելգիայում հայտնի դուդուկահար Վարդան Հովհաննիսյանը, երգչուհի Նոյան Նարան, ՙՆուարդ՚ միության ՙԲարեկամություն՚ անսամբլի փոքրիկների խումբը, կինոդերասան, Շառլ Ազնավուրի երգերի հրաշալի մեկնող Ջոնի Վոներսը:

Համերգից հետո երեկոյի մասնակիցները համտեսեցին հայկական գինի եւ կոնյակ:

ՙՆուարդ՚ մշակութային միության լրատվական ծառայություն


Առնչվող նյութեր
1. Վարչապետը Բրյուսելի հայկական եկեղեցիում հանդիպել է բելգիահայ համայնքի ներկայացուցիչներին
2. Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ և ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար».վարչապետ Փաշինյանը
3. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ կապված հարցերը
4. Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բելգիա
5. Զոհրաբ Մնացականյանը Բելգիայում հանդիպել է ՀԲԸՄ Եվրոպայի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակների ղեկավարների հետ
6. Վարդան Հովհաննիսյանի եւ Էմրե Գյուլտեկինի երկրորդ համերգը Պրահայում
7. Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին
8. Բելգիայի հայերի կոմիտեի համերաշխության կոչը
9. Արցախին նվիրված քննարկում Եվրոպական խորհրդարանում
10. Բելգիահայերը քննարկել են հայերնիքի հետ համագործակցության խնդիրները. տեսակապ սփյուռքի նախարարության հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: