ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 մայիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին

14 մայիսի, 2018 | 00:53

Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին․ “Ադրբեջանը պետք է դադարեցնի քաղաքական հետապնդումը Գասպար Կարապետեանի նկատմամբ”

Արտաքին Գործերի Նախարար
Պրն. Դիդիե Ռեյնդերսին

Հարգելի պարոն Նախարար՝

Սույն նամակով ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել ՀՅԴ Եվրոպայի հայ դատի գրասենյակի (Բելգիական հասարակական կազմակերպության) նախագահ Գասպար Կարապետյանի դեմ Ադրբեջանի հանրապետության՝ Ինտերպոլին ներկայացրած ձերբակալման միջազգային արտոնագրի վրա։ Նման արտոնագիրը անընդունելի է և ունի չարաշահող բնույթ։  Ձերբակալման միջազգային արտոնագրի հիմքում ընկած է Գասպար Կարապետեանի Լեռնային Ղարաբաղի/Արցախի Հանրապետության տարածք պարբերաբար այցելելը։

ՀՅԴ Եվրոպայի հայ դատի գրասենյակը Բրյւոսելում գործոզ հասարակական կազմակերպություն է, որը քաղաքացիական ակտիվիզմի ճանապարհով փորձում է հանրության իրազեկությունը բարձրացնել Լեռնայի Ղարաբաղի վերաբերյալ և աշխատանք է տանում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարտադրված աշխարհաքաղաքական մեկուսացման վերացման ուղղությամբ։ Պարոն Կարապետեանի մշտական այցելությունները պայմանավորված են վերընշված նպատակների իրականացմամբ։

Պարոն Նախարար՝
Ինչպես ձեզ հայտնի է, միջազգային իրավունքում գոյություն չունի և ոչ մի նորմ, որն արգելում է Բելգիայի կամ Եվրոպական որևէ այլ երկրի քաղաքացուն այցելել Լեռնային Ղարաբաղ։ Նման այցելությունները խիստ կարևոր են հակամարտության խաղաղ կարգավորման համար, ինչը խնդրի հանգուցալուծման միակ ընդունելլի տարբերակն է։

Ցավում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները օգտագործում են սպառնալիքներ՝  փորձելով քրեականացնել Լեռնային Ղարաբաղ այցելությունները և ստեղծելով անցանկալի անձանց սև ցուցակներ։ Մենք համոզված ենք, որ Ինտերպոլին ներկայացված ձերբակալման միջազգային արտոնագիրը պրն. Կարապետյանի դեմ ունի բացահայտ զրպարտող բնույթ և որը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հալածանք։ Սա ցավալի փաստ է և հակասում է մեր արժեքներին։

Պարոն Նախարար՝
Ադրբեջանը մի երկիր է, որի հետ Բելգիան ունի դիվանագիտական հարաբերություններ։ Լինելով  Բելգիայի Արտաքին Գործերի նախարար՝ դուք աշխատում եք նաև Ադրբեջանցի ձեր գործընկերոջ հետ։ Այս առումով մենք կարևոր ենք համարում ձեզ տեղյակ պահել վերը նշվածի մասին, որպեսզի հետագայում դուք կարողանաք համապասխան ձևով գործել։

Ընդունեք, պարոն Նախարար, մեր հարգանքների հավաստիքը,

Դավիդ Կլարենվալ
Ժորժ Դալեման
Էլս Վան Հոֆ

(Թարգմանվել է հայերեն ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կողմից)

Սկզբնաղբյուրը անգլերեն և ֆրանսերեն այստեղ ՝ : http://www.eafjd.eu/lettertoreynders.html


Առնչվող նյութեր
1. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
2. Վարդան Հովհաննիսյանի եւ Էմրե Գյուլտեկինի երկրորդ համերգը Պրահայում
3. Բելգիայի հայերի կոմիտեի համերաշխության կոչը
4. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
5. Զենքի վաճառքի մասին Չեխական հեռուստատեսության ռեպորտաժը մեծ արձագանք է գտել սլովակյան մամուլում
6. Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. մաս 1, 2
7. Արցախին նվիրված քննարկում Եվրոպական խորհրդարանում
8. Բաքուն օգտվում է ժխտողական քաղաքականության մեջ բազմափորձ Թուրքիայից.-Էդ. Նալբանդյան
9. Բելգիահայերը քննարկել են հայերնիքի հետ համագործակցության խնդիրները. տեսակապ սփյուռքի նախարարության հետ
10. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Վիեննայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին
2.Ազատ և երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է. Նիկոլ Փաշինյան
3.Հրաչուհի Բասենցն ու Լիպարիտ Ավետիսյանը երգելու են Քովենթ Գարդենի ,,Գարնանային Գալա,, համերգին
4.«Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում
5.Մենք հորդորում ենք անխախտ ու անսասան պահել մեր համազգային միասնականությունը. կոչ է անում հայ հոգեւորականությունը
6.Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակները՝«Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից
7.Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը
8.Գարեգին Չուգասզյանը շարունակում է հացադուլը. 30 օր
9.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Տարտուի համալսարանում
10.Շվեդիա. Առաջին Հանրապետությանը նվիրված դասախոսություն Մալմյոյի համալսարանում
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
10.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: