ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բելգիայի վարչապետը դիմավորեց չինական արջին

23 փետրվարի, 2014 | 18:49

panda 2Այսօր Բելգիայում կիրակին համեմված էր առանձնահատուկ աշխուժությամբ: Երկարատև բանակցությունների արդյունքում, Բելգիա ժամանեցին չինական երկու Պանդա տեսակի արջ:

Ըստ նախատեսվածի Բրյուսելի միջազգային օդակայանում արջերին դիմավորելու էին գնացել Բելգիայի վարչապետ Էլիո Դի Ռուպոն, պաշտպանության նախարարը, Բելգիայում Չինաստանի դեսպանը, պաշտոնատար այլ անձինք և մոտ 2500 բելգիացիներ։

Իհարկե օդակայանում արջերի համար կարմիր գորգ չէին փռել, բայց վարչապետը նրանց դիմավորեց անմիջապես ինքնաթիռի ներքևում՝ պանդա արջուկ խաղալիքներով և այլ նվերներով :

pandaՕդակայանից շքախմբով արջերին ուղեկցեցին նախապես պատրաստված հարմարավետ կանաչապատ Պերի Դայզա կենդաբանական պարտեզ: Այստեղ նրանց սպասվում է ամենօրյա բարձրակարգ սպասարկում: Որպեսզի արջերը հոգեբանորեն չընկճվեն, կերակրողները լինելու են միմիայն չինացիներ, իսկ մինչև ապրիլի 5-ը արջերին այցելել չի թույլատրվում, քանի որ ժամանակ է հարկավոր նրանց ադապտացման եւ եվրոպական դեմքերին ընտելանալու համար:

Չինական արջերը խորհրդանշում են չին- բելգիական բարեկամական հարաբերությունները, ուստի նրանց նկատմամբ ցանկացած ոչ հարգալի վերաբերմունք կդիտվի որպես չին-բելգիական հարաբերությունների ոտնահարում,- համոզված է Բելգիայում Չինաստանի դեսպանը:

 

Արաքս Սաֆարյան

Բելգիա

 


Առնչվող նյութեր
1. Հայաստանի խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետ չընտրեց. տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
2. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին` հրաժարականի առիթով
3. Բրյուսելում նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձը
4. Նիկոլ Փաշինյան. Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան
5. Նազարէթ Սրմաքեշ. Նիկոլ Փաշինեանի խաղաղ յեղափոխութեան 100 օրուայ առիթով
6. Մայիսից սկսած՝ ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան հեռանում. վարչապետը հանդիպել է Տավուշի մարզի բնակիչներին
7. Վարչապետը Բրյուսելի հայկական եկեղեցիում հանդիպել է բելգիահայ համայնքի ներկայացուցիչներին
8. Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ և ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար».վարչապետ Փաշինյանը
9. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ կապված հարցերը
10. Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բելգիա

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: