ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բելգիայի հայերի կոմիտեի համերաշխության կոչը

22 ապրիլի, 2018 | 19:13

Բելգիայի հայերի կոմիտե, 22 ապրիլ, 2018 թ.

Համերաշխության Կոչ


Բելգիայի հայերի կոմիտեն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում ընթացող իրադարձությունների վերաբերյալ: Բազմաթիվ հայրենակիցներ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում վերջին 10 օրվա ընթացքում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնին առաջադրելուց հետո:

Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի անարդյունք հանդիպումից հետո մենք կարծում ենք, որ իրավիճակը կդառնա ավելի լարված:

Ցանկացած կողմից բռնության ցուցադրումը կարող է հանգեցնել ռեգրեսիայի, այլ ոչ թե ժողովրդավարական առաջընթացի:

Մենք գիտակցում ենք, որ այս բողոքները ի ցույց են դնում առկա խորը ճգնաժամը Հայաստանի իշխանությունների հանդեպ:

Կոմիտեն խորապես սատարում է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական զարգացմանը եւ արդար ու խաղաղ հասարակության կայացմանը` հիմնված օրենքի նկատմամբ հարգանքի և լայն քաղաքական մասնակցության վրա:

Այս նկատառումով Բելգիայի հայերի կոմիտեն Հայաստանի իշխանություններին կոչ է անում հարգել քաղաքացիների ազատ արտահայտվելու իրավունքը և առանց հապաղելու ազատ արձակել բոլոր խաղաղ ցուցարարներին:

Մասնավորապես, կոմիտեն դիմում է կառավարությանը երկխոսություն սկսել ցուցարարների հետ և խուսափել ցանկացած սադրանքից կամ ոստիկանական բռնություններից:

Ինչպես նաև, կոչ ենք անում ցուցարարներին պահպանել իրենց գործողությունների խաղաղ բնույթը և գործել միայն օրենքին խիստ համապատասխան: Խոսնակները պետք է ձևակերպեն այնպիսի առաջարկներ, որոնք բխում են սահմանադրությունից և կարող են նպաստել հանրության տարբեր կարծիքներ ունեցող քաղաքացիների մասնակցությանը երկրի կառավարման գործին:

Հայաստանն արժանի է ժողովրդավարությանը, և մենք հորդորում ենք բոլորին աշխատել խաղաղ պայմաններում, խելամտորեն և հաստատակամությամբ: Ցանկացած երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը դժվար գործընթաց է:

Բելգիայի հայերի կոմիտե

22 ապրիլ, 2018 թ.


Առնչվող նյութեր
1. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
3. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
4. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
5. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
6. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
7. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
8. Անընդունելին եւ ընդունելին՝ քարոզչական պատերազմին մէջ. Րաֆֆի Տուտագլեան
9. Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ՝ սահմանադրական փոփոխություններ եւ անցումային արդարադատության մարմիններ. ասել է Ն. Փաշինյանը հանրահավաքում
10. Նազարէթ Սրմաքեշ. Նիկոլ Փաշինեանի խաղաղ յեղափոխութեան 100 օրուայ առիթով

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: