ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բելգիայի հայերը՝ ՕՐԵՐ եվրոպական ամսագրում

13 հունիսի, 2018 | 13:59

Լույս է տեսել Բելգիայի հայերին նվիրված ՕՐԵՐ եվրոպական ամսագրի բացառիկ համարը

Այն ներկայացնում է ոչ միայն հայերի Բելգիայում հաստատվելու պատմությունը, այնտեղ գործող կազմակերպությունների ու հայկական հաստատությունների պատմությունը, այլեւ հայտնի ու անհայտ՝ զգալի նվաճումների հասած հայերի պատմությունները։

85-ից ավելի հայերի մասին պատմող ծավալուն հոդվածի հեղինակը ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանն է։ Բելգիան այս նախագծի 12-րդ երկիրն է, որը ներկայացվում է ամսագրի էջերում։ Նախագիծը իրականացվում է Գյուլբենկյան հաստատության աջակցությամբ։

Ամսագրում առանձին տեղ են գտել հարցազրույցներ բելգիահայ ճանաչված գրող Ժան –Բատիստ Բարոնյանի, ՀԲԸՄ Եվրոպայի տնօրեն Նիկոլաս Դավիթյանի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի  հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի հետ։ Ներկայացվել են նաեւ բելգիահայ  ճանաչված երաժիշտները, երգիչները, նկարիչներն ու քանդակագործները, մարզիկները, եկեղեցական ու հասարակական գործիչները։ Հայ-բելգիական հարաբերություններին է անդրադարձել Բելգիայում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը։

Համարում տեղ են գտել նաեւ չեխահայ համայնքի մշակութային ու մարզական  անցուդարձին նվիրված հրապարակումներ, ինչպես նաեւ հարցազրույց աշխարհահռչակ  ամերիկահայ ջութակահար Իդա Քավաֆյանի հետ, ով գտնվում էր Պրահայում՝ իբրեւ միջազգային ժյուրիի անդամ։

Համարում անդրադարձ կա նաեւ Չեխիայի սենատի նախագահ Միլան Շտյեխի Հայաստան  կատարած առաջին այցի մասին։

Համարը կստատան  միայն ՕՐԵՐ-ի բաժանորդները։ Համացանցում բելգիահայերի մասին պատմող հոդվածը կտեղադրվի մի քանի ամիս անց։

 

ՕՐԵՐ

 


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: