ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բելգիահայերը քննարկել են հայերնիքի հետ համագործակցության խնդիրները. տեսակապ սփյուռքի նախարարության հետ

Միայն միասնաբար կարող ենք կառուցել հայրենիքը, պաշտպանել Արցախը և կազմակերպել Սփյուռքը. Հրանուշ Հակոբյան
10 փետրվարի, 2018 | 17:26

Փետրվարի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակապով հանդիպում  նախարարության և Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների միջև:

Հայաստանից հանդիպմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ: Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարությունից։

 

Բելգիայի հայ համայնքից մասնակցում էին Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Կարեն Թադևոսյանը, Բելգիայում ՀՀ դեսպանության խորհրդական Սարգիս Կարապետյանը, մոտ երեք տասնյակ ներկայացուցիչներ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակից, համայնքի կրթական, մշակութային, հասարակական, եկեղեցական կառույցներից, միություններից, կուսակցություններից:

Ողջունելով տեսաժողովի մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց բելգիահայ համայնքին վերջին շրջանում նախարարության հետ սերտ համագործակցության և փոխգործակցության համար: «Ուրախ եմ, որ Բելգիայում կառուցվում են հայկական դպրոցներ, քանի որ հենց դպրոցներն են մեր գոյության և լինելիության գրավականները: Մեր նպատակն է, որ համայքների հայ մանուկները գոնե մեկօրյա հայկական դպրոցներ հաճախեն: Մեր մյուս ցանկությունն է, որ յուրաքանչյուր հայորդի տեսնի Հայաստանը. Հայրենիքը վերացական պատկերացնելը շատ դժվար է, և վստահ եմ, ով մեկ անգամ զգում է հայրենի հողը, կապվում է նրան մեկընդմիշտ»,-նշեց Հրանուշ Հակոբյանը: Նախարարն ընդգծեց նաև, որ հայաստանյան բարձրագույն կրթական հաստատություններում սփյուռքահայ 70 ուսանողներ կարող են ստանալ մանկավարժական անվճար կրթություն, և հորդորեց Բելգիայի հայ համայնքի երիտասարդներին գալ և կրթություն ստանալ հենց Հայրենիքում:

Խոսելով 2018 թվականի ծրագրերի և միջոցառումների մասին՝ Սփյուռքի նախարարը նշեց. «Այս տարին մեզ համար շատ կարևոր է լինելու և՛ ազգային, և՛ քաղաքական, և՛ միջազգային առումներով: Համայն հայությունը նշելու է Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և Սարդարապատի հերոսամարտերի 100, Երևանի 2800 ամյակները, կարևորագույն իրադարձություն է նաև  Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի անցկացումը: Այս հոբելյանները պետք է նշվեն ոչ միայն  Երևանում, այլև բոլոր հայկական համայնքներում»:

Նախարար Հրանուշ Հակոբյանը հորդորեց համայնքային ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին և շեշտեց՝ ամռանը կայանալիք «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը կունենա մոտ 2000 մասնակից Սփյուռքից, Հայաստանից և Արցախից: Նախարարը նշեց, որ այս տարի տեղի կունենան լրագրողների և ճարտարապետների համաժողովները, երիտասարդների համահայկական հավաքը, որոնք կնպաստեն ոչ միայն  Հայրենիք-Սփյուռք, այլև սփյուռք-սփյուռք կապերի ընդլայնմանն ու սերտացմանը: Հրանուշ Հակոբյանը կարևորեց նաև հայ համայքների կողմից համաեվրոպական ձեռնարկների, հավաքների անցկացումը:

Բելգիայի հայերի կոմիտեի նախագահ Կարեն Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց նախարար Հրանուշ Հակոբյանին և նախարարության աշխատակիցներին արդյունավետ գործակցության համար և նշեց, որ համայնքը մեծ շուքով նշելու է  Հայոց պետականության 100 ամյակը, կազմակերպվելու են Հայաստանի մշակութային օրեր, ցուցահանդեսներ, հավաքներ:  «Մեզ համար առաջնային է նաև Երևանի և Բրյուսելի մերձեցումը»,-շեշտեց Կարեն Թադևոսյանը:

Բելգիայի Համազգային հայ կրթական և մշակութային միության վարչության ատենապետ Սամվել Սարգսյանը խոսեց հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման անհրաժեշտության մասին:  Մեխելենի «Անի» միության ղեկավար Էրիկ Ենոքյանը հայտնեց, որ իրենց համայքնում ստեղծվում է գրադարան և խնդրեց նախարարության աջակցությունը այն գիտական և գեղարվեստական գրականությամբ համալրելու հարցում: Նախարար Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ և՛ ուսուցիչների վերապատրաստումը, և՛ գրադարանի համալրումը կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում և կստանան համապատասխան ընթացք:

Այնուհետև հեռակապով հանդիպման մասնակիցները քննարկեցին համահայկական խորհրդի ստեղծման գաղափարը, տեղի հույն համայնքի հետ համագործակցության հեռանկարները:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը մասնավորապես ասաց. «Շնորհակալ եմ ձեզնից այն առողջ ու հայեցի մթնոլորտի համար, որ ստեղծել եք և ներկայացնում եք մեր երկիրն ու ժողովրդին Եվրոպայի սրտում: Գիտեմ, որ կարոտով ու սիրով եք սպասում լավ լուրերի: Գիտեմ, որ շատ խնդիրներ կան և՛ համայնքում, և՛ հայրենիքում, ու միայն մեծ նվիրումով, աշխատանքով, սերտ համագործակցությամբ է հնարավոր լուծել դրանք, միայն միասնաբար կարող ենք կառուցել հայրենիքը, պաշտպանել Արցախը և կազմակերպել Սփյուռքը:

 

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Վարչապետը Բրյուսելի հայկական եկեղեցիում հանդիպել է բելգիահայ համայնքի ներկայացուցիչներին
2. Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ և ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար».վարչապետ Փաշինյանը
3. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ կապված հարցերը
4. Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բելգիա
5. Զոհրաբ Մնացականյանը Բելգիայում հանդիպել է ՀԲԸՄ Եվրոպայի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակների ղեկավարների հետ
6. Վարդան Հովհաննիսյանի եւ Էմրե Գյուլտեկինի երկրորդ համերգը Պրահայում
7. Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին
8. Բելգիայի հայերի բաց նամակը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին
9. Բելգիայի հայերի կոմիտեի համերաշխության կոչը
10. Արցախին նվիրված քննարկում Եվրոպական խորհրդարանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: