ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բելառուսի միտրոպոլիտ Պավելին հրավիրել են Հայաստան

18 օգոստոսի, 2017 | 20:28

Օգոստոսի 15-ին Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանին ընդունեց Համայն Բելառուսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Մինսկի և Զասլավլի միտրոպոլիտ Պավելը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Եսայանն ընդգծեց երկու եկեղեցիների մեծ դերակատարությունն ինչպես հայ և բելառուս ժողովուրդների կյանքում, այնպես էլ՝ քրիստոնեական ավանդույթների պահպանման, ազգերի և քաղաքակրթությունների միջև հոգևոր համագործակցության գործում՝ հավելեով, որ պատիվ ունի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունից միտրոպոլիտ Պավելին փոխանցել Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը:

Բելառուսի ուղղափառ եկեղեցու առաջնորդը, ընդգծելով հոգևոր ոլորտում երկու եկեղեցիների հետագա համագործակցության կարևորությունը երկու երկրների և ժողովուրդների փոխհարաբերությունների ամրապնդման գործում, բարձր գնահատեց աշխարհասփյուռ հայության միավորման և ազգային ավանդույթների պահպանման գործում Հայ Առաքելական եկեղեցու դերը:

Միտրոպոլիտ Պավելը, հատուկ շեշտելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ իր ունեցած ջերմ վերաբերմունքը, խնդրեց դեսպան Եսայանին Նորին Սրբությանը փոխանցել իր ջերմ բարեմաղթանքները և երախտագիտությունը՝ սիրով ընդունելով Հայաստան այցելելու հրավերը։

Օրեր


Առնչվող նյութեր
1. Կոչ եմ անում բոլորին՝դադարեցնել փոքր հակամարտությունների միլիտարիզացիան. նախագահ Արմեն Սարգսյան
2. Հայաստանն ի դեմս Բելառուսի ունեցել և մշտապես ունենալու է լավ ու վստահելի գործընկեր. Արմեն Սարգսյան
3. Հայաստանի նախագահը հանդիպել է Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչներին
4. «Արարատյան դաշտավայրի երեկո» խորագրով համերգ Բելառուսում
5. Օլեգ Եսայանին Մինսկում կփոխարինի պրոֆեսիոնալ դիվանագետ Արմեն Ղեւոնդյանը
6. Մարշալ Բաղրամյանի կիսանդրին բացել են բելառուսական Գորոդոկ քաղաքում
7. Մինսկ. «Ոսկե Ծիրան» խորագրով հայկական մշակութային օրվա բացում
8. «Այվազովսկին և ծովանկարիչները» խորագրով ցուցահանդես Բելառուսում
9. Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը համերգներով հանդես կգա Ռուսաստանում և Բելառուսում
10. Բողոքի ակցիա Իսրայելում Բելառուսի դեսպանատան դիմաց

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: