ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բաքվի շուկայում չենք եւ առեւտրով չենք զբաղվում. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը արձագանքել է Ադրբեջանի փոխվարչապետի հայտարարությանը

22 օգոստոսի, 2014 | 13:29

artsrun hovhannisyanԵրեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի հայտարարությանը գերիների փոխանակման վերաբերյալ՝ նշելով, որ «դեռեւս Բաքվի շուկայում չենք գտնվում եւ առեւտրով չենք զբաղվում»:

«Մենք խստորեն պահպանում ենք մարդասիրական հումանիտար սկզբունքները եւ նախապայմաններ չենք ներկայացնում ու ընդունում։ Ուղղակի հարգելով Կարմիր խաչի կազմակերպության ջանքերը այդ ուղղությամբ՝ պարբերաբար դիմում ենք վերջինիս աջակցությանը ՀՀ եւ ԼՂՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար։ Ադրբեջանի տվյալ պաշտոնյայի հայտարարությունը գռեհիկ ապատեղեկատվություն է»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ալի Հասանովը հայտարարել է, որ ադրբեջանական կողմն առաջարկել էր Հայաստանի ՊՆ-ին փոխանակել 5 անդամից բաղկացած հայ ընտանիքին եւ գերության մեջ մահացած հայի դին (Կարեն Պետրոսյանի – խմբ.) Հայաստանում գերության մեջ գտնվող Շահբազ Գուլիեւի ու Դիլգամ Ասքերովի, ինչպես նաեւ սպանված Հասան Հասանովի դիի հետ:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ վերոհիշյալ անձինք ադրբեջանցի դիվերսանտներ են: Նրանք վնասազերծվել են եւ ձերբակալվել հուլիսի 10-ին Քարվաճառում: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այդ առիթով նշել էր, որ նրանք չեն կարող դիտարկվել գերիների կարգավիճակում, քանի որ հանցագործ են եւ պետք է դատապարտվեն ԼՂՀ եւ միջազգային օրենսդրությանը համապատասխան:

ՄԵԴԻԱՄԱՔՍ

 


Առնչվող նյութեր
1. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
2. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
3. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
4. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
5. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
6. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
7. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
8. Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին
9. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
10. Զենքի վաճառքի մասին Չեխական հեռուստատեսության ռեպորտաժը մեծ արձագանք է գտել սլովակյան մամուլում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: