ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բաց նամակ` Բան Կի-Մունին

30 նոյեմբերի, 2016 | 18:56

 

Նոյեմբերի 30-ին ՄԱԿ-ի հիմնադրամը եւ Նյու Յորքի Կարնեգի կորոպորացիան կազմակերպել են ընդունելություն՝ մեծարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին, ում պաշտոնավարումն ավարտվելու է այս տարվա դեկտեմբերի 31-ին: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը բաց նամակով իրենց երախտագիտությունն են հայտնել Բան Կի-Մունին.

ban-ki-mun

«Հարգելի գլխավոր քարտուղար Բան Կի-Մուն,

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի անունից հայտնում ենք մեր երախտագիտությունը` աշխարհի առավել կարիքավոր մարդկանց մասին իրազեկման բարձրացման եւ աջակցության գործում Ձեր հաստատակամ նվիրվածության համար:

Մենք գնահատում ենք Ձեր՝ մարդկության ամենահրատապ մարտահրավերները դիմագրավելու գործողությունները համախմբելու եւ խթանելու ջանքերը: Անպաշտպաններին աջակցելու Ձեր գործունեության շնորհիվ Դուք կյանքի եք կոչում «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի ոգին, որը փառաբանում է այն մարդկանց, որոնք վտանգի տակ են դնում իրենց կյանքն այլոց փրկելու համար: Ձեր պաշտոնավարման ընթացքում Դուք, հավատարիմ մնալով ՄԱԿ-ն առաջընթացի բարձրակետ դարձնելու Ձեր նպատակին, հասել եք նշանակալի արդյունքների՝ հատկապես կանանց, երեխաներին եւ կարիքավորներին աջակցելու ուղղությամբ:

Մասնավորապես, մենք երախտագիտություն ենք հայտնում անցյալի դասերն ապագայում գիտակցված որոշումների եւ գործողությունների վերածելու Ձեր նվիրվածության համար: «Ավրորա» ամենամյա մրցանակը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Ուստի, մենք շնորհակալ ենք դեկտեմբերի 9-ը՝ «Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ ոճիրի կանխարգելման միջազային օր» ճանաչելու վերաբերյալ բանաձեւը վավերացնելու համար: Մենք շնորհակալ ենք, որ բանաձեւը ճանաչում է, որ ցեղասպանության կանխարգելումը շարունակում է մնալ հատուկ պարտավորություն ժամանակակից միջազգային իրավունքի շրջանակում: Ձեր աշխատանքի շնորհիվ է, որ դեկտեմբերի 9-ն ամեն տարի միջազգային հանրության համար ունի հատուկ կարեւորություն՝ բարձրացնելու Ցեղասպանության հռչակագրի մասին իրազեկվածությունը, դրա դերը ցեղասպանության ոճիրի դեմ պայքարի եւ կանխարգելման, ինչպես նաեւ այսօր եւ պատմության ընթացքում զանգվածային բռնությունների զոհերի հիշատակի համար:

Հաշվի առնելով, որ Ձեր պաշտոնավարումն ավարտվում է, միանալով աշխարհում բազում մարդկանց, մենք շնորհակալություն ենք հայտնում հանրությանը ծառայելու Ձեր նվիրվածության համար: Հուսով ենք, որ մենք էլ կունենանք դեր Ձեր ժառանգությունը շարունակելու գործում:

Խորին հարգանքով՝

Նուբար Աֆեյան                                           

Վարդան Գրեգորյան                              

Ռուբեն Վարդանյան

 

«Ավրորա» մարդասիրական մրցանակի համահիմնադիրներ»


Առնչվող նյութեր
1. Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակ (գիտահետազոտական դրամաշնորհներ). մեկնարկում է հայտերի ընդունման փուլը
2. Ավարտվեց 2019թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը
3. 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի անունն արձանագրվեց «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում
4. Ավրորայի հերոսի անունը հնչեց Արարատի հովանու ներքո. փաստաբան Չո Լա Աուն/ Մյանմա/
5. Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու առիթով
6. Ռուբեն Վարդանյան. Խիզախ եղե՛ք և մի՛ վախեցեք սխալներ գործել
7. UWC քոլեջների ուսանողները կառաջարկեն մարդասիրական նոր նախագծեր
8. Սամանթա Փաուերը միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին
9. Scholae Mundi հիմնադրամն ու Mahindra Group-ը հայտարարում են նոր կրթաթոշակային ծրագրի մասին
10. Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Քուշները կընտրի «Ավրորա» մրցանակի հավակնորդներին եւ դափնեկրին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
3.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
4.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
5.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
6.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
7.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
8.Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
9.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
10.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: