ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 հունիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բաց նամակ Արսեն Արծրունու հարազատներից ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին

19 փետրվարի, 2018 | 10:01

2014 թվականից ի վեր իր պատիժը կրող Արսեն Արծրունին ավելի քան 23 տարի բանտում դրսևորել է պատշաճ վարքագիծ,  և վաղաժամկետ պայմանական ազատման իրավունքի համաձայն, 2013 թվականից կարող էր ազատ արձակվել: Սակայն, դատարանը անտեսելով այս փաստը, առանց հիմնավորումների մերժել է նրան ազատ արձակել: Գործը բողոքարկվել է, այն հիմա Վերաքննիչ դատարանում է:

Դատարանը հաշվի չի առել Արսենի քսաներեքամյա բանտային կենսագրության գծերը, արհամարհելով Արսենի ուղղվածությանը վերաբերող բոլոր փաստերը, որոնցից  է.

2007թ. ընդունվել եւ ավարտել է Երեւանի «Ուրարտու» համալսարանի Ընդհանուր հոգեբանության ֆակուլտետը:

2013-2014թթ. 62 ցմահ ազատազրկվածների հետ անցկացրել է անհատական հարցազրույցներ, ձեռք է բերել ուղղման հոգեբանության 42.000 տվյալ:

2016թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն՝ Սոցիալական հոգեբանության գծով, միաժամանակ ստեղծել է դասասենյակ «Նուբարաշենում», որտեղ կազմակերպել է անգլերենի դասընթացներ, 2005-2008թթ. նաեւ ցմահ ազատազրկվածների համար՝ համակարգչային դասընթացներ:

Մեր ֆինանսական աջակցությամբ Արսենը, տարբեր ժամանակներում, նախաձեռնել է բանտերում երկար տեսակցության, լողարանների, դասարանների, մարզարանների, գրադարանների ստեղծման եւ բարեկարգման աշխատանքներ:

Սակայն ահա, 2013 թվականից հետո Արսեն Արծրունին, սկսել է տառապել տիֆուզ բազմահանգուցաւոր խպիպ II աստիճան հիւանդութեամբ, որը կարող է կարճ ժամկետում վերածվել չարորակ ուռուցքի: Այսինքն հիվանդությունը հիմա սպառնում է նրա կյանքին:

Օրեցօր Արսենի խնդիրը հայտնվում է համայն հայության եւ մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում, եւ գործադրվող իրավական սխալներն ու ամոթալի բացթողումները հատել են անթույլատրելիության եւ անպատժելիության սահմանները:

Հարգելի պարոն Դավիթ Հարությունյան, Դուք 2017 թ. մայիս ամսից ղեկավարում եք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, որը գործադիր իշխանության մարմին է եւ իրավունքի բնագավառում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

Այսպիսով, Դուք կրում եք մեր հոր, ամուսնու, որդու, եղբոր եւ հարազատի՝ Արսեն Արծրունու նկատմամբ գործադրվող իրավական անթույլատրելի սխալի հետեւանքների ողջ պատասխանատվությունը եւ այն սրբագրելու անմիջական պարտականությունը ընկնում է Ձեր ուսերին:

Արդ, Ձեզանից պահանջում ենք ՀՀ օրենքի տառի անսխալ կատարում, որպեսզի Արսենը վերադառնայ իր ծննդավայր՝ Լիբանան ստանալու  կյանքին սպառնացող հիվանդության համապատասխան բժշկական օգնություն:

Երեւան, 18 Փետրվար 2018թ.


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
2.Թագավորական ընտանիքի անունից ընթրիք՝ ի պատիվ Հայաստանի նախագահի
3.Հայաստանը կարևորում է Եվրոպական Միության շարունակական աջակցությունը երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին. նախարար Զ. Մնացականյան
4.Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ շնորհավորել են Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը, Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը,
5.Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
6.Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
7.«Արմաթ» տեխնոլոգիական ճամբար Հայաստանում՝ Գուգարք ճամբարում
8.«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»ը տեղի կունենա հուլիսին Սեւանում
9.«Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
10.Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: