ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻՑ ԻՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ

12 մայիսի, 2018 | 07:39

Հայաստանում գտնվող իմ շա՜տ սիրելի քույրեր և եղբայրներ,

Շնորհավորում եմ ձեզ, որ կարողացաք առանց արյան, բռնության, արժեքների ոտնահարման անցում ապահովել երկրում մեկ այլ իրողության։ Քաղաքացիական անհնազանդության օրերին ևս դրսևորեցիք արժանապատիվ ու մարդասիրական կեցվածք՝ լուծում առաջարկելով ծագող խնդիրներին այնքան սահուն ու արագ, ասես դա դյուրին էր։ Սա զարմացրեց և մտածելու տեղիք տվեց շատ այլ երկրների կառավարությունների։

Մեզ՝ սփյուռքի հայերիս համար մեծ հպարտություն էր ցույց տալ աշխարհին, որ կա մի փոքր երկիր, որի քաղաքացիները բացառիկ իմաստնություն և մարդասիրություն դրսևորեցին՝ ապացուցելով, որ բռնությունը խաղաղության և փոխըմբռնման տանող ճանապարհ չի կարող լինել։ Մեր պատմության ընթացքում շատ դժվարություններ ենք ճանաչել։ Հիմա բացում ենք երջանկության, իմաստնության և սիրո էջը։

Ձեզ հաջողվեց ապացուցել, որ մեր ազգն ունի գիտակցության բարձր աստիճան, և որ մեր երկրի համար առաջնահերթ է ու միշտ էլ պետք է առաջնահերթ մնա ամենակարևորը՝ միավորումը։ Այս միավորումն է, որ թույլ է տալու ապահովել երկրի բարեկեցությունը և քաղաքացիների միջև բարյացակամ վերաբերմունքը։ Ձեզ հաջողվեց ապացուցել, որ հնարավոր է ապրել միավորված և պատասխանատվության բարձր զգացումով։ Մենք՝ հայերս, կարողացանք ցույց տալ, որ «ժողովուրդ», «հայրենիք», «դրոշ», «մշակույթ», «կրոն» և «ընտանիք» բառերը մեր արժեքներն են։ Եվ որ յուրաքանչյուր հայ իր երկրում ունի հավասար իրավունքներ ու ազատություններ։

Ես, հավանաբար, աշխարհի հայերից ամենաֆրանսիացին եմ, սակայն ես հպարտ եմ իմ Հայաստանով և երբեք չեմ թաքցրել դա։

Շնորհակալություն հայ ժողովրդին աշխարհին մեր մարդասիրությունը ցույց տալու համար․ Հայաստանը մեծ է իր արժեքներով։ Օրինա՛կ լինենք բոլոր նրանց համար, ովքեր տարբեր են, գուցե նաև՝ ոչ այնքան բաց փոփոխությունների առջև։ Եկեք առաջ ընթանանք նույն ճանապարհով։ Վստահ եմ՝ այն լավագույնն է մեր ազգի և ժողովրդի ապագայի համար։

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ հպարտության այս մեծ զգացումն ինձ պարգևելու համար։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Շառլ Ազնավուր

«Ազնավուր» հիմնադրամ


Առնչվող նյութեր
1. Ազնավուրը տոնում է 94-ամյակը. շնորհավորանքներ Հայաստանի նախագահից ու վարչապետից
2. Շառլ Ազնավուրը կրկին Պրահայում մարտի 16-ին
3. Վիեննայում եվրոպական երկրների Հայաստանի դեսպանները խորհրդակցություն են հրավիրել Շառլ Ազնավուրի մասնակցությամբ
4. Շառլ Ազնավուրի այցին նվիրված ընդունելություն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում
5. Ազնավուրի, Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանների ելույթները Ժնեւի հանդիսությանը
6. Ազնավուրների ձիթապտղի ծառը Իսրայելում
7. Ազնավուրը մրցանակը ստանալիս հարցրել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման մասին
8. Հոլիվուդի «Փառքի ծառուղում» բացվեց Շառլ Ազնավուրի աստղը
9. «Ազնավուր» հիմնադրամին հանձնվեց Ազնավուրի տուն-թանգարանի բանալին
10. Ազնավուրը Մոսկվայում խոսել է ռուսաց լեզվի եւ Հայաստանի ընտրությունների մասին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
2.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
3.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
4.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
5.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
6.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
7.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
8.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
9.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
10.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: