ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բաց երկնքի քաղաքականությունը կարող է տարեկան 1,5% ՀՆԱ աճ ապահովել Հայաստանին

10 դեկտեմբերի, 2013 | 11:18

arman khachatryanԵրեւան: Մեդիամաքս: ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանն այսօր հայտնել է, որ բաց երկնքի քաղաքականությունը տարեկան կարող է առնվազն 1,5% ՀՆԱ աճ ապահովել Հայաստանին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Արման Խաչատրյանն այս մասին հայտնել է լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ` ներկայացնելով Հայաստանում կայուն եւ մրցունակ ավիափոխադրումների իրականացման ուղին, դրա օգուտներն ու տնտեսական զարգացման հեռանկարները:

Նրա փոխանցմամբ, բաց երկնքի քաղաքականությունը կապահովվի $300-400 մլն-ի չափով ՀՆԱ աճ, կստեղծվի 18-23 հազար նոր աշխատատեղ օդագնացության եւ զբոսաշրջության ոլորտում, կապահովի ուղեւորների թվի 20-25% աճ եւ կհանգեցնի տոմսերի միջին գնի 10-50% նվազման:

«Հայաստանը բավական հետաքրքիր է արտերկրյա փոխադրողների համար, ներկայումս մեկ տասնյակ փոխադրողների հետ բանակցություններ են ընթանում: Շուկայում գործող ընկերությունների կողմից արդեն իսկ նկատվում է փոխադրման հաճախականության բարձրացում»,- ասել է Արման Խաչատրյանը:

Նա նշել է, որ բաց երկնքի քաղաքականությունը ենթադրում է ամբողջական ազատականացում, որն ազատության բազմակողմանի իրավունքներ կտրամադրի հետաքրքրված բոլոր փոխադրողներին, կկատարվեն ինստիտուցիոնալ բարեփոխումներ, կստեղծվի տեղական ընկերությունների արտոնագրման համակարգ, ինչպես նաեւ “պետություն – մասնավոր հատված” (ՊՀՄ) խթանման ֆոնդեր:

Կառավարությունը կաջակցի բարեփոխումների արագ եւ արդյունավետ իրականացմանը, մասնավոր հատվածը` ՊՀՄ խթանման հիմնադրամի ստեղծմանը, “Զվարթնոց” օդանավակայանը հանդես կգա որպես գործընկեր` իրականացնելով ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր, իսկ միջազգային կառույցները կտրամադրեն բարեփոխումների արագ եւ արդյունավետ իրականացման տեխնիկական եւ գործառնական աջակցություն:

ՄԵԴԻԱՄԱՔՍ

Լուսանկարը` PanArmenian Photo


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
3. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
4. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
5. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
6. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
7. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
8. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
9. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար
10. Հայը հային երբեք այսքան շատ չի սիրել. Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի 2703-ամյա տոնակատարությանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: