ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Բացառիկ ցուցահանդես Օքսֆորդի համալսարանում` ՙՀայաստան. հարատևող մշակույթի գանձերը՚

15 հոկտեմբերի, 2015 | 16:25

Armenia_Magi Երկարատեւ ընդմիջումից հետո աշխարհի ամենահին ու հանրահայտ գրադարաններից մեկի՝ Բոդլիան գրադարանը վերաբացվում է ՚՚Հայաստան. հարատևող մշակույթի գանձերը՚  աննախադեպ ցուցադրությամբ։

Օքսֆորդի համալսարանի սրտում տեղակայած այս կարևոր կրթական կենտրոնը հիմնվել է 1602 թվականին, սակայն արմատներով գնում է մինչեւ 14-րդ դարի խորքերը: Գրադարանը՝ ավելի քան 11 միլիոն գրքերով, իր մեծությամբ երկրորդն է Մեծ Բրիտանիայում:

Մեզ՝ հայերիս համար, հատկապես պատվաբեր է, որ վերանորոգումից հետո կազմակերպված առաջին ցուցդրությունը նվիրված է Հայաստանին ու հայ մշակույթին: Հոկտեմբերի կեսերից մինչեւ 2016թ փետրվար Բոդլիանը կհյուրընկալի ՙՀայաստան. հարատևող մշակույթի գանձերը՚ խորագրով ցուցադրությունը՝ նվիրված  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: 2015-ը նաեւ հիշարժան տարի է Օքսֆորդի համալսարանի համար, քանի որ նշվում է ազգային մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի նվիրատվությամբ բացված Հայագիտական կենտրոնի 50-ամյակը:

Այս կարեւոր ձեռնարկի կազմակերպման նախաձեռնողներն ու հովանավորներն են Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, լոնդոնաբնակ բարերար Րաֆֆի Մանուկյանը եւ ՙԳալուստ Գուլբենկյան՚ՙ հիմնադրամը: Ցուցադրության համակարգողներն են Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, հայտնի հայագետ Թեո վան Լինտը եւ Բոդլիանի գրադարանավար Ռոբին Մեյերը: Պատվելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ցուցահանդեսի կազմակերպիչները նպատակ ունեն այցելուներին ցույց տալ հայ ժողովրդի բազմադարյա մշակութային ձեռքբերումները՝ հարուստ կրոնական եւ գրական կոթողներից մինչեւ աշխարհասփյուռ հայկական համայնքների ու առեւտրականների թողած ժառանգությունը:

Ցուցադրության կենտրոնում  կլինեն հայտնի 17-րդ դարասկզբի մանրանկարիչ Մեսրոպ Խիզանեցու ծաղկած հիասքանչ Ավետարանը եւ նրա աշակերտ՝ Հակոբ Ջուղայեցու ձեռագրերը, ինչպես նաեւ հայկական առաջին տպագիր գրքերրի օրինակները:

Հիմնական թեման, այնուամենայնիվ, կլինի Հայոց ցեղասպանության պատմությունը: Ցուցանմուշներ են հավաքվել Մանչեստերի եւ Լոնդոնի համայնքներից, որոնք նկարագրելու են ցեղասպանության արհավիրքը վերապրած ու Մեծ Բրիտանիայում հաստատված հայերի ամենօրյա տնային, մշակութային եւ կրոնական կյանքը՝ անհատական պատմություններով հանդերձ: Կներկայացվի նաեւ Մեծ եղեռնի մասին անդրադարձը ժամանակակից գրականությունում, մասնավորապես՝ Հրանտ Դինքի, Էլիֆ Շաֆակի եւ Ֆեթիյե Չեթինի գործերում:

Ցուցադրությանը զուգահեռ կկազմակերպվեն դասախոսություններ եւ քննարկումներ, ինչպես նաեւ համերգներ:

Նման կարեւոր նախաձեռնությունը վստահաբար իր ազդեցությունը կունենա բրիտանական լայն հասարակության եւ հատկապես՝ միջազգային ուսանողական շրջանակում, Հայաստանի պատմության եւ մշակույթի ու Հայոց ցեղասպանության մասին իրազեկմանը ու ճանաչողության մակարդակի բարձրացմանը:


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: